Մանվել Ջախջախյան

Բառարանագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գևորգ Տիգրանով

Երաժշտագետ

Մարտին Քարամյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Ադիբեկ Գրիգորյան

Քանդակագործ

Պարույր Մուրադյան

Հայագետ, աղբյուրագետ

Ֆրեդ Աֆրիկյան

Ճարտարապետ

Համլետ Խաչատրյան

Ճարտարապետ

Մանիկ Աճեմյան

Բանաստեղծ

Ռուզան Վիթ

Դերասանուհի

Ռոբերտ Մարտիրոսյան

Հաղորդավար, սցենարիստ

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ԱԲՈՎ

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

27 նոյեմբեր, 1897 - 11 մարտ, 1965

Գևորգ Աբովյան

Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է տեղի Ներսիսյան դպրոցում: Եղել է գրական «Երեքի խմբակ»-ի (Եղիշե Չարենց, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) անդամներից, Խորհրդային Հայաստանի գրական առաջին մանիֆեստի` «Երեքի դեկլարացիա»-ի (1922թ.) հեղինակներից: 1925-31թթ եղել է Հայաստանի պրոլետգրողների ասոցացիայի քարտուղարը, 1928-31թթ` Երևանի առաջին պետական թատրոնի տնօրենը, 1934-36թթ` Հայաստանի ԽՍՀ լուսժողկոմի տեղակալը, 1940-52թթ` Երևանի Մատենադարանի տնօրենը (1937թ-ից` պրոֆեսոր), 1961-64թթ` ՀՀ ԳԱ «Տեղեկագիր հասարակական գիտությունների» հանդեսի խմբագիրը: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Ռուսերեն առանձին գրքով լույս են տեսել նրա «Խաչատուր Աբովյան» (1948թ.), «Գաբրիել Սունդուկյան» (1953թ.) գրքերը: Հայկական միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի համար կազմել և խմբագրել է «Խորհրդային գրողներ» գրականության քրեստոմատիան (1937թ., 1938թ., 1940թ., 1945թ.): Հրատարակվել է նրա «Միայն կինը» (բանաստեղծություններ, 1919թ.), «Դանակը բկին» (1923թ.), «Եդինի ֆրոնտ» (քաղաքական ագիտկա, 1924թ.), «Պատմվածքներ» (1928թ.), «Դաշնակցությունն անցյալում և այժմ» (1929թ., 1930թ.), «Ճակատում և թիկունքում» (1943թ.), «Սիրո և արդարության երգիչը` Սայաթ-Նովան» (1945թ.), «Գաբրիել Սունդուկյան» (կյանքն ու գործունեությունը, 1953թ.), «Առաջին կոմունարը» և այլ ստեղծագործություններ: Կատարել է մի շարք թարգմանություններ Մաքսիմ Գորկու, Ջամբուլի, Վլադիմիր Մայակովսկու, Միխայիլ Լերմոնտովի, Իվան Կռիլովի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Նիկոլայ Նեկրասովի և այլ գրողների ստեղծագործություններից: 1945թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար