Սիմոն Ալաջալով

Բեմանկարիչ

Սուրեն Ավչյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ

Շահե Աճեմյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Արամ Տեր-Ղևոնդյան

Պատմաբան, աղբյուրագետ

Արևշատ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գեղանկարիչ

Ռուզան Գասպարյան

Դերասանուհի

Մարիա Սահակյան

Կինոռեժիսոր

Ազատ Ղարիբյան

Բալետի արտիստ, պարուսույց

Սյուզաննա Փիրումյան

Բալետի արտիստ

Սոնա Վարդանյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԳԱՌՆԻԿ ԱՆԱՆՅԱՆ

Գրականագետ

22 հունիս, 1934 - 20 նոյեմբեր, 2007

Ծնվել է ՀՀ Իջևան քաղաքում։ 1958թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1958-59թթ աշխատել է Իջևանի «Լենինյան ուղիով» շրջանային թերթում, 1960-61թթ` ՀԼԿԵՄ Իջևանի շրջկոմում` որպես առաջին քարտուղար։ 1962-65թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1965թ-ից դասախոսել է նույն բուհում։ 1965թ. «Հայ գեղարվեստական գրականությունը և քննադատությունը «Մուրճ» ամսագրում (90-ական թթ)» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1982թ. «Եղիշե Չարենց (կյանքի և ստեղծագործության պրոբլեմներ)» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և 1983թ. ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1977-85թթ եղել է Երևանի պետական համալսարանի հրատարակչության տնօրենը։ Նախաձեռնել է «Ուսանողի գրադարան», «Հայագիտական հետազոտությունների մատենաշար», «Քրեստոմատիա» շարքերը։ 1985-96թթ եղել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանը: Հրատարակվել են նրա «Սովետահայ պոեզիան մեծ հայրենականի տարիներին» (1973թ.), «Որոնումներ» (հոդվածներ և հետազոտություններ՝ նվիրված սովետահայ գրականության անցած ճանապարհի և արդի շրջափուլի կենսական խնդիրներին, 1974թ.), «Ինտերնացիոնալիզմը սովետահայ գրականության պաթոսն է» (1975թ.), «Մարքսիստական գրական քննադատական ուրվագիծ» (1978թ.), «Եղիշե Չարենցը և ռուս գրականությունը» (1979թ.), «Չարենցի հետ» (1980թ.), «Հոդվածներ» (1981թ.), «Եղիշե Չարենց» (1987թ.), «Հրապարակախոսություն և քննադատություն» (1995թ.), «Ներսես Լամբրոնացին հրապարակախոս» (1995թ.), «Ի սկզբանէ էր Բանն...» (1998թ.), «Վերականգնենք մեր հիշողությունը» (2000թ.), «Արդի հայ մամուլի լույսն ու ստվերը» (2001թ.), «Նիկոլ Աղբալյան, կյանքը և գրական-հրապարակախոսական գործունեությունը» (2002թ.), «Հանուն և ընդդեմ գլոբալիզացիայի» (2003թ.), «Ակնարկներ հայոց հին և միջնադարյան հրապարակախոսության» (2005թ.) աշխատությունները: 1999թ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ամբիոնի բազայի վրա ստեղծել է ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որի դեկանն էր մինչև կյանքի վերջ (1983թ-ից՝ պրոֆեսոր)։ 1974թ-ից եղել է Հայաստանի գրողների, 1982թ-ից՝ Հայաստանի ժուռնալիստների միությունների, 2006թ-ից` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Եղել է նաև «Ժուռնալիստիկա» տարեգրքի խմբագիրը։ Արժանացել է «Ոսկե փետուր», 2003թ.՝ ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակների: Մահացել է Երևանում: 2017թ. ՀՀ Իջևան քաղաքի ավագ դպրոցը անվանակոչվել է Գառնիկ Անանյանի անունով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար