Առնոլդ Մարտիրոսյան

Բեմադրիչ, դերասան

Վարազդատ Հարությունյան

Ճարտարապետ, տեսաբան

Ռուբեն Աղաբաբյան

Ճարտարապետ, բանաստեղծ

Արտեմ Մեջինյան

Քամանչահար

Հեկտոր Ռշտունի

Գրականագետ, գրաքննադատ

Ռաֆայել Արամյան

Արձակագիր, թարգմանիչ

Մայքլ Քրմոյան

Երգիչ, դերասան

Թերեզա Գրիգորյան

Բալետի արտիստ, պարուսույց

Գրիգոր Խանջյան

Գեղանկարիչ

Մարտիրոս Գուշագճյան

Բանաստեղծ, բառարանագիր, թարգմանիչ

Մերուժան Տեր-Գուլանյան

Գրող, հրապարակախոս

Սեդրակ Երկանյան

Դաշնակահար, դիրիժոր

Աղասի Թալալյան

Գեղանկարիչ

Հերմինե Նավասարդյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հայկ Մելիքյան

Դաշնակահար

Էդգար Հակոբյան

Ջութակահար

Արթուրո Սայան

Դերասան, ռեժիսոր

Լյուբով Թադևոսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԷԴՈՒԱՐԴ ԱՎԱԳՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

19 օգոստոս, 1927 - 13 մարտ, 2010

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է թարգմանիչ, լրագրող Սվետլանա Ավագյանի ամուսինը: 1952թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: Ստեղծագործել է հիմնականում ժամանակակից կյանքի, հայ ժողովրդի պատմական անցյալի թեմայով: 1967թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակել է չափածո և արձակ գործեր` «Ծովը և ճայերը» (1961թ.), «Զրույց գարնան հետ» (1977թ.), «Հույսի սահմանը» (1983թ.), «Արևորդիներ: Երևանի խաչմերուկներում» (2001թ.), «էրիվանի հայրերն ու այրերը» (2002թ.), «Երևանա ծռեր» (2002թ.), «Երկիր հիշատակաց» (2003թ.), «Երևանյան խճանկար» (2004թ.) պատմվածքների ժողովածուները, «Մենք ապրում ենք Կոնդում» (մաս 1, 1965թ., «Մարդը` մարդուն», մաս 2, 1970թ., «Կոնդի մարմանդ վերջալույսը», մաս 3, 1989թ., վեպեր), «Հավատ և սեր» (1974թ.), «Մի կյանքը քիչ է», հ. 1-2, 1979-80թթ, «Ուրֆայի վերջին ահազանգը» (1990թ., պատմավեպեր), «Աստծո մարդը» (1996թ., պատմվածքներ, վիպակ): Գրել է նաև մանուկների համար, մշակել հայ ժողովրդական մանկական բանաստեղծություններ («Ոսկե հասկեր», 1978թ.): Թարգմանություններ է կատարել Պետրարկայի, Ն.Նեկրասովի, Ջ.Լոնդոնի, Վ.Կոչևսկու, Ա.Պուշկինի, Ա.Բլոկի և այլոց ստեղծագործություններից: Գրողի գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով: 1990թ. արժանացել է ՀԳՄ Դ.Դեմիրճյանի, 2004թ.` Վ.Անանյանի, 1996թ.` «Հայ գրականության բարեկամներ» միության Սիմոն Սիմոնյանի անվան, 2001թ.` ՀԳՄ և Երևանի քաղաքապետարանի 1-ին մրցանակներին: 1987թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար