Լևոն Գրիգորյան

Թավջութակահար

Անժելիկա Հարությունյան

Օպերային երգչուհի

Դմիտրի Կեսայանց

Կինոռեժիսոր

Հրաչյա Բայրամյան

Գրականագետ, թարգմանիչ

Էմմա Նահապետյան

Բալետի արտիստ, պարուսույց

Ռուբեն Արուտչյան

Գեղանկարիչ

Արա Դինքջյան

Ուդահար

Նարինե Կռոյան

Արձակագիր

Արեգ Նազարյան

Կոմպոզիտոր, բաս-կիթառահար

Աննա Վեքիլյան

Բալետի արտիստ

Նոննա Գրիգորյան

Դերասանուհի

Հասմիկ Հարությունյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԲԱԳՐԱՏ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ

Պատմաբան, բանաստեղծ, արձակագիր

9 դեկտեմբեր, 1925 - 19 նոյեմբեր, 2001

Ծնվել է Արցախի Մուշկապատ գյուղում։ 1944թ. ավարտել է Շուշիի մանկավարժական ինստիտուտը, 1946թ.՝ Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1949-67թթ եղել է Արցախի գրողների միության նախագահը։ Եղել է նաև «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագիրը, ԼՂԻՄ մշակույթի մարզային վարչության պետը, ԼՂԻՄ մարզխորհրդի գործկոմի փոխնախագահը: 1968թ․ տեղափոխվել է Խորհրդային Հայաստան: 1969թ-ից եղել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող (1973թ.՝ պատմական գիտությունների դոկտոր): Նրա պատմագիտական ուսումնասիրությունները վերաբերում են հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին: Հայտնի է Արցախի պատմության վերաբերյալ աշխատանքներով: Հրատարակվել են նրա «Խաչենի իշխանությունները 10-16-րդ դարերում» (1975թ.), «Դրվագներ հայոց արևելքից կողմանց պատմության 5-7-րդ դդ» (1981թ.), «Դրվագներ Հայաստանի զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության (9-13-րդ դարեր)» (1981թ.), «Գանձասար» (Ստեղծման պատմությունը և ճարտարապետական նկարագիրը, 1981թ.), «Զրուցարան» (1991թ.), «Արցախի պատմություն. սկզբից մինչև մեր օրերը» (1994թ.), «Եսայի կաթողիկոս Հասան-Ջալալյանց» (1997թ.), «Համառոտ պատմություն Աղվանից երկրի» (1997թ.), «Արցախյան գոյապայքարի տարեգրություն» (1997թ.), «Հայոց Արևելից կողմանց եկեղեցին և մշակույթը» (1998թ.) գրքերը: Բանաստեղծական ժողովածուներից են՝ «Երգեր աշխատանքի և խաղաղության» (1952թ.), «Այս առավոտ» (1956թ.), պատմվածքների և վիպակների ժողովածուներն են՝ «Այգեստան» (1960թ.), «Թարթառ» (1963թ.), «Հատիկը չի մահանում» (1967թ.), «Կանթեղ» (1976թ.), վեպերից են՝ «Հայրենի հող» (1959թ.), «Մարդը» (1963թ.), «Սարդարապատ» (1991թ.): Գրաբարից աշխարհաբար է փոխադրել Ղազար Փարպեցու «Հայոց պատմությունը» (1982թ.): Եղել է արցախյան շարժման ակտիվ մասնակից։ Մահացել է Եղվարդում, թաղված է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար