Մակար Եկմալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վահան Թեքեյան

Բանաստեղծ

Հակոբ Անտոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Պողոս Խաչատրյան

Գրականագետ

Ռոդիոն Նահապետով

Դերասան, կինոռեժիսոր

Արծվի Բախչինյան

Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ

Սլավա Գրիգորյան

Կիթառահար

Արա Խզմալյան

Թատերագետ

Աննա Ղավալյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՇԽԵՆ ԱԲԱԶՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

Ծնվել է 1938թ. հուլիսի 2-ին, ՀՀ Նոյեմբերյանի շրջանի Ղալաչա (այժմ` Տավուշի մարզի Բերդավան) գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Նոյեմբերյանի «Ծիածան» թերթում: 1981-82թթ նրա «Արևային հովտի երգը» և «Հողի զինվորները» հեռուստատեսային վավերագրական ֆիլմերի սցենարները լավագույնն են ճանաչվել Երևանում անցկացվող համամիութենական վավերագրական ֆիլմերի ցուցադրման ժամանակ: 1984թ. արժանացել է «Պիոներ» մանկապատանեկան ամսագրի սահմանած «Տարվա լավագույն գեղարվեստական ստեղծագործություն» մրցանակին: 1989թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Նոյեմբերյանի պատուհասած արհավիրքների (պատերազմ, երկրաշարժ) թեմայով երկու գիրք է հրատարակել` «Կանաչ, կարմիր որոտներ» (1999թ.) և «Կանաչ կանգառ» (2003թ.)։ Առաջինը արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի ժուռնալիստների միության համատեղ «Ես զինվորն եմ հայրենիքի» մրցանակին (1999թ.), իսկ երկրորդը` «Վահագն» մրցանակին (2002թ.)` որպես վերջին տասը տարիներին տպագրված արձակ ստեղծագործություն։ Հրատարակվել են նաև նրա «Ժամադրվիր ինձ հետ այս աշխարհում» (բանաստեղծություններ, 2006թ.), «Վերադարձող ակնթարթներ» (վաավերագրական վիպակ, 2010թ.), «Ես տեսել եմ ու լսել. ինձ չեն պատմել» (երգիծական մանրապատումներ, 2012թ.) գրքերը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար