Տիրան Քելեկյան

Լրագրող, հրապարակագիր

Վազգեն Առաջին

Հայագետ, եկեղեցական գործիչ

Բոգդան Վերդյան

Արձակագիր

Զավեն Բեկյան

Բանաստեղծ

Վեսմիր Գրիգորյան

Գեղանկարիչ

Նարեկ Ավետիսյան

Գեղանկարիչ

Գարիկ Պապոյան

Հաղորդավար, դերասան, երաժիշտ

 

 

 

 

ԱԼԲԵՐՏ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Գրականագետ

10 օգոստոս, 1928 - 22 հունիս, 1979

Ծնվել է Չանախչի (այժմ՝ ՀՀ Արարատի մարզի Զանգակատուն) գյուղում։ 1950թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ 1951-52թթ եղել է սրբագրիչ «Պիոներ կանչ», 1952-53թթ` «Ավանգարդ» թերթերում, 1953-62թթ` գրական աշխատող, բաժնի վարիչ և պատասխանատու քարտուղար «Գրական թերթ»-ում, 1962-65թթ` «Սովետական գրականություն» ամսագրի բաժնի վարիչը, 1965-70թթ` «Պատմաբանասիրական հանդես»-ի ավագ գիտաշխատող, 1970-79թթ` «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը։ 1966թ. «Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությունը և ետպատերազմյան հայ պեզիայի հարցերը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1975թ. «Պարույր Սևակ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1966թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար