
Նիկոլ Աղբալյան
Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև
Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան
Քամանչահար

Հրայր Մուրադյան
Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի
Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան
Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան
Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան
Արձակագիր, լրագրող

Արտաշես Բաղդասարյան
Գեղանկարիչ

Լուիզա Պոզապալյան
Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան
Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան
Կիթառահար, երգահան, գեղանկարիչ
ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

Ծնվել է 1988թ. փետրվարի 5-ին, Երևանում: 2004թ. ավարտել է Երևանի Պ.Յավորովի անվան թիվ 131 հանրակրթական դպրոցը: 1995-2002թթ սովորել է Ա.Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցի դաշնամուրային և ստեղծագործական բաժինններում: 2003-04թթ կոմպոզիցիայի և տեսության դասեր է վերցրել կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանից: 2004-10թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում՝ Մարտուն Իսրայելյանի դասարանում` ավարտելով նաև մագիստրատուրան: Արժանացել է մի շարք մրցանակների` Ղ.Սարյանի անվան վոկալ ստեղծագործությունների մրցույթի 2-րդ մրցանակ (2008թ.), Հ.Տեր-Ղևոնդյանի անվան նվագակցողների մրցույթում նրա ստեղծագործությունն ընդգրկվել է «Պարտադիր ստեղծագործություն մասնակիցների համար» ծրագրում (2010թ.), «Երգող Հայաստան» մանկական խմբերգերի մրցույթի 2-րդ մրցանակ (2010թ.), «1900+» համահայկական դաշնամուրային ստեղծագործությունների մրցույթում նրա «Չորս թանկա» ստեղծագործությունն ընդգրկվել է 4 ընտրված ստեղծագործությունների շարքում (2011թ.), Ա.Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հատուկ մրցանակ (2011թ.), Cro Patria միջազգային երգչախմբային փառատոնի դիպլոմ (2011թ.), «Ավե Մարիա» հայ-շվեյցարական մրցույթի հատուկ մրցանակ (2012թ.), Երիտասարդ կոմպոզիտորների կամերային երաժշտության հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ (2012թ.): Հեղինակ է «Ձմեռային խաղաղ տողեր» կանտատի, սիմֆոնիետտայի, յոթ սոնետ ըստ Շեքսպիրի տենորի և նվագախմբի համար, երկու լարային կվարտետի և բազմաթիվ այլ կամերային, խմբերգային և վոկալ ստեղծագործությունների, որոնք հնչել են ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, Իտալիայում, Խորվաթիայում, Ռուսաստանում, Իրանում և Հայաստանում: Նրա ստեղծագործությունները հրատարակվել են Հայաստանում, Իտալիայում, Հոլանդիայում, ԱՄՆ-ում` մասնավորապես «Ամալգամ փաբլիշինգ» հրատարակչությունում, որի մշտական անդամ է 2014թ-ից: Համագործակցել է այնպիսի անսամբլների և մենակատարների հետ, ինչպիսիք են` Կանադայի «Սիմֆոնիա Թորոնթո» նվագախումբը, Հոլանդիայի «New Trombone Collective» օկտետը, ԱՄՆ-ի «Թերոիր» դաշնամուրային տրիոն, երգեհոնահար Դրագան Թրայերը, ֆլեյտահար Նարեկ Ավագյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանը և ուրիշներ: 2013թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: