Քեթևան Արամյան

Դերասանուհի

Վաղարշակ Գալփակճյան

Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց

Բանաստեղծ

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան

Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

 

 

 

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ

Պրոդյուսեր, գործարար

Ծնվել է 1976թ. փետրվարի 29-ին, Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 1994թ. եղել է «Նոր Հայեր» ՈւՀԱ թիմի հիմնադիրներից և տնօրենը, որը 1997թ. դարձել է չեմպիոնների լիգայի հաղթող: 2000-05թթ եղել է «Новое армянское радио» ռադիոհաղորդման, 2001-02թթ` «Добрый вечер с Игорем Угольниковым» հեռուստահաղորդման պրոդյուսերը: 2003թ. ՈւՀԱ ընկերների հետ համատեղ հիմնադրել է «Քոմեդի Քլաբ» հեռուստանախագիծը, որը ռուսական հեռուստատեսության համար դարձավ հումորային նոր ժանր: 2005թ-ից հաղորդաշարը հեռարձակվել է «ТНТ» ալիքով: 2007թ. հիմնել է «Քոմեդի Քլաբ Փրոդաքշն» ընկերությունը, որի վերահսկիչ փաթեթը 2011թ. վաճառել է THT հեռուստաընկերությանը 350 միլիոն դոլարով, ինչն աննախադեպ գործարք է եղել Ռուսաստանի հեռուստատեսության պատմության մեջ: Այժմ ընկերության գլխավոր տնօրենն է: 2008թ. հիմնադրել է «Քոմեդի TV» շուրջօրյա հումորային հեռուստաալիքը: 2009թ. գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերության հետ բացել է «Քոմեդի Կաֆե» ռեստորանների ցանցը: Եղել է մի շարք հեռուստանախագծերի («Քոմեդի Քլաբ», «Նաշա Ռաշա», «Ծիծաղ առանց սահմանների», «Շոու Նյուզ», «Տուն-2», «Իդեալական տղամարդ», «Նեզլոբին և Գուդկով» և այլն) և ֆիլմերի («Ամենալավ ֆիլմ», 1-3 մասեր, «Նաշա Ռաշա` ճակատագրի ձուն») պրոդյուսերը: Հանդիսանում է Հայաստանում ու Ռուսաստանում գործող «Ջազվե» սրճարանների ցանցի համասեփականատերը: 2007թ. արժանացել է «GQ» ամսագրի սահմանած «Տարվա մարդ» տիտղոսին, 2012թ.` «Ռուսաստանի Մեդիամենեջեր» մրցանակին` հեռուստատեսային ապրանքանիշերի ստեղծման և հեռուստատեսության ոլորտում կատարած ամենամեծ գործարքի համար: 2013թ. eBay-ում վաճառքի հանված Գրիգոր Նարեկացու ձեռագիրը 30.000 ԱՄՆ դոլարով գնել է և հանձնել է Երևանի Մատենադարանին: Նրա հիմնադրած «Ինտելեկտուալ վերածնունդ» հիմնադրամն աջակցել է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության գործունեությանը։ Ստեղծել է «Սարոյան Հաուս» նախագիծը, որի շրջանակներում ամերիկահայ գրող և դրամատուրգ Վիլյամ Սարոյանի տունը՝ տեղակայված Ֆրեզնո քաղաքում, վերածվել է գրողի տուն-թանգարանի: 2014թ. ձեռք է բերել և ի պահ է հանձնել Երևանի Մատենադարանին «Մատյան Ողբերգության» 14-րդ դարի ևս մեկ արժեքավոր ձեռագիր: 2017թ. նա տաճարային համալիրին է նվիրաբերել Սբ. Գրիգոր Լուսավորիչի մասունքների մի մասը, որը ձեռք էր բերվել Փարիզում կայացած աճուրդի ժամանակ, որտեղ ներկայացված էին հայկական մշակույթի ու եկեղեցական սպասքի եզակի նմուշներ։ Նրա անունն անմահացված է Մոսկվայի հայկական տաճարային համալիրի Սբ. Պայծառակերպություն անունը կրող Հայ առաքելական եկեղեցու խորաքանդակի վրա: Հայ առաքելական եկեղեցու կողմից արժանացել է Սբ. Գրիգոր Լուսավորչի պարգևին։ 2016թ. դարձել հեղինակավոր մասնագիտական մրցանակի՝ «Ռուսաստանի Մեդիա-մենեջեր 2016» դափնեկիր: Ոսկե արձանիկը նրան բաժին է հասել ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ստեղծման և արդյունավետ կառավարման համար: 2016թ. արժանացել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար