Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Գոռ Սարգսյան

Բալետի արտիստ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆ

Բանաստեղծ

Ծնվել է 1983թ. փետրվարի 3-ին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): 1999-2005թթ սովորել է ՀՊՃՀ «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» բաժնում: 2003թ. մի քանի համախոհների հետ հիմնադրել և հրատարակել է ուսանողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ուսանողի Ձայն» ամսագիրը: 2009թ. մի խումբ երիտասարդ գրողների և գրաքննադատների հետ հիմնադրել է «Գրանիշ» գրական հիմնադրամը, որի գլխավոր նպատակը հայոց լեզվի և հայ գրականության պահպանությունը, զարգացումն ու տարածումն է: Անդամակցում է երեխաների մշակութային դաստիարակությամբ զբաղվող «Մասրենի» կազմակերպությանը: Հրատարակված գրքերից են` «Վերջից հետո, Սկզբից առաջ» (2004թ.), «Անտաշատ» (2009թ.), «Ծիլի-Ծով. գիրք հմայության» (2014թ.): Տպագրվել է մի շարք պարբերականներում` «Գրանիշ» գրական հանդես, «Հայկական ժամանակ» օրաթերթ, «ՆյուՄեգ» ամսագիր, «Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային ամսագիր, «Գրական թերթ» ՀԳՄ պաշտոնաթերթ, «Գրեթերթ», ՀԳՄ գրական-երիտասարդական թերթ և այլն: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, ռումիներեն, լեհերեն: 2008թ. մամուլում տպագրված բանաստեղծական շարքի համար արժանացել է Հակոբ Կարապենցի անվան պարգևի, իսկ «Բերքի տոն» բանաստեղծական շարքի համար` Գրեթերթի պոեզիայի մրցանակին: 2010թ. «Ականջներդ կկտրեմ» պատմվածքի համար արժանացել է «Ինքնագիր» գրական ակումբի ժյուրիի հատուկ մրցանակին: 2018-19թթ եղել է Երևանի ավագանու անդամ: