
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

2 ապրիլ, 1949 - 14 հունիս, 2013
Ծնվել է Երևանում: 1971թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1971-78թթ աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում` որպես խմբագիր և ավագ խմբագիր։ 1979-81թթ «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում եղել է գրական աշխատող, 1982թ-ից` «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչը, Հայաստանի գրողների միության անդամ, 1993-99թթ` ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիրը, 1999թ-ից` լրատվության և քարոզչության վարչության պետը: Առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում։ 1978թ. արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին։ Նրա «Միայն մի անգամ» պատմվածքը տպագրվել է «Դրուժբա նարոդով» ամսագրի 1982թ. հոկտեմբերի համարում։ 1986թ. հայկական հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը։ Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ` «Մահից առաջ և հետո», «Երկրապահը և քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» և այլն։ Հրատարակվել են նրա «Մեկին գումարած մեկ» (պատմվածքներ, 1982թ.), «Չնվաճված աշխարհամաս» (պատմվածքներ, պիես, 1990թ.), «Կարճ երկար ճանապարհ» (մանկական պատմվածքներ, 1991թ.), «Վաղ թե ուշ» (պատմվածքներ, 2005թ.), «Տոնապետ» (պատմվածքներ, պիես, 2010թ.), «Վաղ թե ուշ» (անտիպ և լավագույն ստեղծագործությունների ըտրանի, 2014թ.) գրքերը: Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն, արաբերեն, ուկրաիներեն և այլ լեզուներով։ 1995թ. պարգևատրվել է «Մարտական ծառայության համար», 2002թ.` ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալներով: 2010թ. արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի («Տոնապետ» գրքի համար), 2012թ.՝ «Վիլյամ Սարոյան» շքանշանի: Մահացել է Երևանում: