Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ

2 ապրիլ, 1949 - 14 հունիս, 2013

Ծնվել է Երևանում: 1971թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1971-78թթ աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում` որպես խմբագիր և ավագ խմբագիր։ 1979-81թթ «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում եղել է գրական աշխատող, 1982թ-ից` «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչը, Հայաստանի գրողների միության անդամ, 1993-99թթ` ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիրը, 1999թ-ից` լրատվության և քարոզչության վարչության պետը: Առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում։ 1978թ. արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին։ Նրա «Միայն մի անգամ» պատմվածքը տպագրվել է «Դրուժբա նարոդով» ամսագրի 1982թ. հոկտեմբերի համարում։ 1986թ. հայկական հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը։ Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ` «Մահից առաջ և հետո», «Երկրապահը և քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» և այլն։ Հրատարակվել են նրա «Մեկին գումարած մեկ» (պատմվածքներ, 1982թ.), «Չնվաճված աշխարհամաս» (պատմվածքներ, պիես, 1990թ.), «Կարճ երկար ճանապարհ» (մանկական պատմվածքներ, 1991թ.), «Վաղ թե ուշ» (պատմվածքներ, 2005թ.), «Տոնապետ» (պատմվածքներ, պիես, 2010թ.), «Վաղ թե ուշ» (անտիպ և լավագույն ստեղծագործությունների ըտրանի, 2014թ.) գրքերը: Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն, արաբերեն, ուկրաիներեն և այլ լեզուներով։ 1995թ. պարգևատրվել է «Մարտական ծառայության համար», 2002թ.` ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալներով: 2010թ. արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի («Տոնապետ» գրքի համար), 2012թ.՝ «Վիլյամ Սարոյան» շքանշանի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար