Թադևոս Ջիլավյան

Արձակագիր

Հովհաննես Կարայան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալբերտ Ասլյան

Գեղանկարիչ

Ժան Տեր-Մերկերյան

Ջութակահար

Ջեմմա Կարագյոզյան

Դերասանուհի

Սասուն Պասկևիչյան

Կոմպոզիտոր, բանաստեղծ

Նորիկ Լևոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սոս Պետրոսյան

Կրկեսի արտիստ, բեմադրիչ

Արթուր Օշականցի

Գեղանկարիչ

Ռուբեն Սաֆրաստյան

Արևելագետ, պատմաբան

Գրետա Բագիյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ

Ծնվել է 1950թ. հունվարի 25-ին, Երևանում: Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը: 1987թ-ից տպագրվել է «Պիոներ» (այժմ` «Աղբյուր») ամսագրում: Հեղինակել է պատմվածքներ, վեպեր, պիեսներ, սցենարներ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, վրացերեն, ռումիներեն: Գրողի պիեսները բեմադրվել են Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմդեիայի, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական, Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական, Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան, Լոս Անջելեսի, Հալեպի և այլ թատրոններում, հեռուստատեսությամբ ու ռադիոյով: Նրա սցենարներով նկարահանվել են ֆիլմեր («Լռության սիմֆոնիա», 2002թ.) և հեռուստատեսային մանրապատումներ: 1995թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է, 2001թ-ից` ՀԳՄ «Գրեթերթ» պարբերականի խմբագիրը: Հրատարակվել են նրա «Շարժասանդուղք» (ժողովածու, 1994թ.), «Հիվանդանոց» (վեպ, 1994թ.), «Ստվերներ խամաճիկների փողոցում» (ժողովածու, 1998թ.), «Սպանել Փրկչին» (ժողովածու, 2001թ.), «Ճամփեզրի թատրոն» (պիես, 2002թ.), «Դատավարություն» (պարսկերեն պիես, 2003թ.), «Մարդկանց տուն ուղարկիր» (ժողովածու, 2004թ.), «Լուր չկա» (վեպ, 2006թ.), «Թատրոն 301» (պիեսների ժողովածու, 2008թ.), «Նամակներ ընթացքից» (պատմվածքներ, էսսեներ, կոլաժներ, 2009թ.), «Հիվանդանոց» (2012թ.), «Ենոքի աչքը» (վեպ, 2012թ.) գրքերը: 1999թ. «Ստվերներ խամաճիկների փողոցում» ժողովածուի համար արժանացել է «Ոսկե եղեգն» ՀՀ գրական պետական մրցանակի, 2005թ. «Արևային նավը» պիեսի համար՝ ՀԳՄ Լևոն Շանթի անվան մրցանակի, 2011թ. «Նամակներ ընթացքից» ժողովածուի համար՝ Վահան Թեքեյանի անվան մրցանակի, «Ենոքի աչքը» վիպակի համար՝ «Հայ արձակ. 21-րդ դար» մրցանակաբաշխության մրցանակին, «Անմեղսունակ պարը» պիեսի համար՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի։ 2011թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: