Միքայել Պատկանյան

Դրամատուրգ, թատերական գործիչ, թարգմանիչ

Գուսան Ջիվանի

Աշուղ, երգիչ

Իսկուհի Մինաս

Արձակագիր, բանաստեղծ

Դանիել Դզնունի

Արվեստաբան

Լուիզա Ասլանյան

Արձակագիր, պետական գործիչ

Դանիել Գևորգյան

Բանաստեղծ, արձակագիր

Կառլեն Նուրիջանյան

Քանդակագործ

Ֆրիդ Սողոյան

Քանդակագործ

Նարե Համբարձումյան

Հաղորդավար, երգչուհի

 

 

 

 

ԴԱՎԻԹ ՊԻՎԱԶՅԱՆ

Կոմպոզիտոր, ջութակահար

Ծնվել է 1993թ. օգոստոսի 4-ին, Երևանում: Վաղ տարիքից աչքի է ընկել ստեղծագործական վառ ունակություններով: Առաջին ինքնուրույն ստեղծագործությունը գրել է 8 տարեկան հասակում: 2000-07թթ սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում` Ստելլա Կարապետյանի դասարանում: 2006-09թթ մասնակցել է Ա.Խաչատրյանի անվան պատանի կոմպոզիտորների ամենամյա փառատոնին: 2007թ. մասնակցելով Ա.Գաբրիելյանի անվան մրցույթին և արժանացել դիպլոմի: 2007-09թթ սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան ՄՄԵԴ-ի ջութակի և կոմպոզիցիայի (դասատու` Անահիտ Կոստանյան) բաժիններում: 2008թ. երիտասարդ կոմպոզիտորների կամերային երաժշտության առաջին փառատոնում արժանացել է հատուկ մրցանակի` որպես ամենաերիտասարդ մասնակից: 15 տարեկանում հեղինակել է թիվ 1 կոնցերտը` ջութակի և նվագախմբի համար, որով և ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Այդ ստեղծագործությունը բարձր գնահատականի է արժանացել լեհ հանճարեղ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու կողմից: 2011թ. հանդես է եկել 2 հեղինակային մենահամերգով, որոնցից մեկում կատարել է բացառապես սոլո ստեղծագործություններ: 2012թ. մասնակցել է Տոկիոյի Իրինոյի անվան և Նյու-Յորքի Բարլոու ակադեմիայի մրցույթներին, ապա` երևանյան երիտասարդ կոմպոզիտորների կամերային-գործիքային երաժշտության հանրապետական մրցույթին և արժանացել 3-րդ մրցանակին: 2013թ-ից նվագում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում: Նույն թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի Լևոն Չաուշյանի ստեղծագործական և Էդուարդ Թադևոսյանի կատարողական դասարանները: Հեղինակել է ավելի քան 40 ստեղծագործություն` 3 սիմֆոնիայի, օրատորիայի, կանտատի, 2 ջութակի կոնցերտի, 4 սոնատի սոլո-ջութակի համար, 2 դաշնամուրային սոնատի, 3 կվարտետի, դաշնամուրային տրիոյի և այլն:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար