Լևոն Սարգսյան

Հրապարակախոս, պետական գործիչ

Ռուբեն Գրիգորյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Ստեփան Շաքարյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գառնիկ Արազյան

Կինոռեժիսոր, դերասան

Ներսես Խառատյան

Բանաստեղծ, արձակագիր

Անետա Երզնկյան

Կինոքննադատ

Արմեն Գևորգյան

Գեղանկարիչ

Նունե Թումանյան

Քանդակագործ

Աննա Մայիլյան

Երգչուհի

Վերոնիկա Սարոյան

Դերասանուհի

Ջիվան Գասպարյան

Դուդուկահար

Մանուկ Ղազարյան

Դաշնակահար

Նարեկ Հախնազարյան

Թավջութակահար

 

 

 

 

ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Թարգմանիչ, լրագրող

10 մարտ, 1936 - 25 օգոստոս, 2011

Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: 1958թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը և ընդգրկվել է տպագիր մամուլի, ապա ռադիոյի և ավելի ուշ` հեռուստատեսության տարբեր ոլորտներում: Աշխատել է «Ավանգարդ» թերթում, Հայաստանի հեռուստառադիոպետկոմում, հիմնել է «Ծիածան» ռադիոկայանը, ղեկավարել է ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության երաժշտական բաժինը։ Աշխատել է գրահրատարակչության ոլորտում։ Վարպետության դասեր է վարել Հայ-ռուսական (Սլավոնական), «Գլաձոր» և Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում։ Տարբեր տարիներին նրա նյութերը տեղ են գտել «Աղետ» (1990թ.), «Հայաստան, երկիր դրախտավայր» (1993թ.), «Խորհրդատվություններ 2-րդ էջի համար» (1993թ.), «Ուրբաթախոսություն» (2001թ.) և այլ ժողովածուներում։ Առավել ամբողջական ընդգրկվել են «Զանգակատուն բերող ճանապարհին» եռահատորյակում, որի երրորդ հատորը տպագրության ընթացքի մեջ է եղել մինչ նրա մահը: Ծանրակշիռ է նրա վաստակը գեղարվեստական թարգմանության ասպարեզում։ 1960-ականներից հայ ընթերցողը, շնորհիվ թարգմանչի, ծանոթացել է ռուս գեղարվեստական արձակի ընտիր նմուշներին` ընդհանուր հաշվով մոտ 8000 էջ թարգմանական գրականություն` Ալեքսանդր Պուշկինի, Ֆեոդոր Դոստոևսկու, Անտոն Չեխովի, Ալեքսեյ Կուպրինի, Միխաիլ Բուլգակովի, Ալեքսանդր Սոլժենիցինի, Վասիլի Շուկշինի, երկու տասնյակից ավել հեղինակների երկերից։ 1990-ականների սկբերից դասախոսել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում: 1989թ. արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակին, ապա` ՀԳՄ Ե.Չարենցիանվան, իսկ 2001թ.` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԳՄ համատեղ «Կանթեղ» թարգմանական մրցանակներին: 2004թ. պարգևատրվել է ՌԴ Բարեկամության շքանշանով, Արցախի «Մխիթար Գոշ» և Ռուսական մունիցիպալ ակադեմիայի նախագահության «Շոլոխով» մրցանակներով: 2010թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար