Սամվել Գանթարյան

Բառարանագիր, թարգմանիչ

Սեդրակ Մանդինյան

Դերասան, գրող

Ստեփան Լիսիցյան

Ազգագրագետ, պատմաբան, թարգմանիչ

Դավիթ Չիսլյան

Ճարտարապետ

Էլիզա Գյուլեսերյան

Դերասանուհի, մանկավարժ

Տիգրան Սիմոնյան

Գեղանկարիչ

Գրիգոր Ազիզյան

Գեղանկարիչ

Շաքե Վարթենիսյան

Օպերային երգչուհի

Սարգիս Հարությունյան

Բանասեր, ազգագրագետ

Ներսես Մկրտչյան

Լեզվաբան, արևելագետ

Ֆելիքս Բախչինյան

Գրականագետ, թարգմանիչ

Վազգեն Ասատրյան

Բաս-կիթառահար

Վահրամ Սահակյան

Դրամատուրգ, կինոռեժիսոր

Մարինա Սուլթանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Միհրան Ծառուկյան

Երգիչ, դերասան

Արտակ Վարդանյան

Հաղորդավար, լրագրող

Նարե Գևորգյան

Երգչուհի

 

 

 

 

ՎԱՀՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է 1981թ. մայիսի 28-ին, Երևանում: 1998-2003թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործական, 2000-06թթ` Տիգրան Հեքեքյանի խմբավարական դասարաններում: 2007թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի ասպիրանտուրան` Աշոտ Զոհրաբյանի ղեկավարությամբ, ինչպես նաև սովորել է Մոնրեալի McGill համալսարանի կոմպոզիցիայի բաժնում` Ֆիլիպ Լեռուի ստեղծագործական դասարանում: Ստեղծագործել է գլխավորապես կամերային-գործիքային և վոկալ-խմբերգային ժանրերում: 2000թ-ից նրա ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Կանադայում, Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Բելոռուսում, Իտալիայում, Բելգիայում, Ճապոնիայում, Ռուսաստանում, Շվեդիայում և այլուր: Կոմպոզիտորի ստեղծագործությունների կատարողների թվում են «BBC Singers» և «Boston Chamber Ensemble» երգչախմբերը, Հայաստանի պետական կամերային և Երևանի Կամերային երգչախմբերը, Գերմանական MPAW վոկալ անսամբլը, «Ալան Հովհաննես» լարային նվագախումբը, «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ», «Սպեղանի», Գեղարդավանքի երգչախմբերը, Meitar (Իսրայել), Transmission (Կանադա), CME (Կանադա), Oktoplus (Գերմանիա)  անսամբլները և այլք: Հրատարակել է ստեղծագործություններ Անգլիայում (Oxford University Press) և Իտալիայում: Դարձել է մի շարք միջազգային մրցույթների մրցանակակիր` մասնավորապես արժանացել է Socan Հիմնադրամի Godfrey Ridout մրցանակի (Կանադա, 2012թ.), Բոստոնում կայացած 3rd BCE Commission Competition միջազգային մրցույթում ճանաչվել է հաղթող (2010թ.), իսկ 2009թ. Խորվաթիայում կայացած երգչախմբային ստեղծագործությունների միջազգային մրցույթում ստացել է առաջին մրցանակ: 2009թ. Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից արժանացել է մրցանակի` երաժշտարվեստի ոլորտում ունեցած նվաճումների համար, իսկ 2008թ. միջազգային մրցանակի է արժանացել Իտալիայի Աոստա քաղաքում տեղի ունեցած երգչախմբային ստեղծագործությունների մրցույթում: Հայաստանի պետական կամերային երգչախմբի 2006թ. կազմակերպած մրցույթի շրջանակներում իր «Tantum Ergo» ստեղծագործությամբ ևս մրցանակակիրների թվում է եղել: Հայաստանի կոմպոզիտորների միության և Կանադայի կոմպոզիտոնրների լիգայի անդամ է, ինչպես նաև հանդիսացել է երաժշտական խորհրդատու Եվրոպական երգչախմբային ասոցիացիայում (2010-12թթ): Բնակվում է Կանադայում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար