ԱՇՈՏ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Կոմպոզիտոր

29 հունվար, 1945 - 23 հունվար, 2023

Ծնվել է Երևանում: 1967-72թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում` Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործական դասարանում: 1972թ-ից գործիքների և երաժշտության տեսություն, կոմպոզիցիա է դասավանդել Երևանի կոնսերվատորիայում (1980թ-ից՝ պրոֆեսոր): 1971թ-ից դասավանդել է նաև Երևանի թիվ 2 երաժշտական ուսումնարանում: Նրա երաժշտությունը կատարվել է աշխարհի տարբեր երկրներում` Ռուսաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Բելոռուս, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեցարիա, Թուրքիա, ԱՄՆ և այլուր: 2012թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: