Մեսրոպ Փափազյան

Մանկավարժ, եկեղեցական, թատերական գործիչ

Գրիգոր-Միհրդատ Պըյըգլյան

Բանասեր, արևելագետ, իրավաբան

Լևոն Ասլամազյան

Գեղանկարիչ

Կարո Զաքարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Գաբրիել Էլ-Ռեգիստան

Արձակագիր, բանաստեղծ

Վասիլ Վարդանյան

Բեմանկարիչ, գեղանկարիչ

Վիգեն Խեչումյան

Արձակագիր

Հայկ Խաչատրյան

Արձակագիր

Արման Մանարյան

Կինոռեժիսոր

Եվգենի Վախթանգով

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վրեժ Ներսեսյան

Պատմաբան, աստվածաբան

Արտակ Զիլֆիմյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԱՐԹՈՒՐ ԱՎԱՆԵՍՈՎ

Դաշնակահար, կոմպոզիտոր

Ծնվել է 1980թ. դեկտեմբերի 9-ին, Մոսկվայում: 1997-2002թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և դաշնամուրի բաժիններում` Ստեփան Ռոստոմյանի և Ելենա Աբաջյանի դասարաններում: Ավարտել է նաև ասպիրանտուրան` կոմպոզիցիա և երաժշտագիտություն մասնագիտություններով: Միաժամանակ վարպետության դասեր է ստացել արտասահմանում` մասնագիտանալով ժամանակակից դաշնամուրային երաժշտության կատարման մեջ` մասնավորապես որպես Շվեյցարիայի «Lucerne Festival Academy»-ի անդամ (2003-05թթ), ինչպես նաև Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում` «Ensemble Recherche»-ի ղեկավարությամբ (2007թ.): 2005թ. ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան` 20-րդ դարի երաժշտության մեջ ձեն բուդդիզմի փիլիսոփայությանը նվիրված ատենախոսության համար: Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և Հայաստանի Ամերիկյան համալսարանում: ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող է: Բազմիցս հանդես է եկել որպես ժամանակակից երաժշտության կատարող: Շվեյցարական «Laboratorium» միջազգային անսամբլի և հայ-վրացական «Convergence» նոր երաժշտության անսամբլի հիմնադիր անդամներից է: Համագործակցել և ելույթ է ունեցել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Պիեռ Բուլեզը, Ռոհան դը Սարամը, Քիմ Քաշքաշյանը, Անյա Լեխները, Թոնի Արնոլդը, Տիգրան Մանսուրյանը, Մովսես Պողոսյանը, «Seattle Chamber Players» խումբը և շատ ուրիշներ: Նրա ստեղծագործությունները կատարվել են բազմաթիվ երկրներում անցկացված միջազգային փառատոներում և այլ համերգներում, այդ թվում` Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում, Իտալիայում, Կանադայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Կիպրոսում, Լիբանանում, Իրանում և այլուր:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար