
Նիկողայոս Արղության
Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան
Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Գեորգի Տուսուզով
Դերասան

Բեհբուտ Շելկովնիկով
Արվեստաբան

Գեորգի Սահակյան
Դերասան

Գեորգի Մինասյան
Երգիչ

Վահագն Գրիգորյան
Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Գաբրիել Մանուկյան - Գաբո
Գեղանկարիչ

Մարինե Պետրոսյան
Դերասանուհի

Աշոտ Մուրադյան
Լուսանկարիչ

Ժիրայր Դադասյան
Բեմադրիչ

Արտակ Հերիքյան
Հաղորդավար, լրագրող
ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ծնվել է 1984թ. օգոստոսի 15-ին, Երևանում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Լևոն Չաուշյանի (կոմպոզիցիա) և Եվգենի Նոնինյանի (ֆլեյտա) դասարաններում: 2001թ. կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Ավանեսովի հետ համատեղ հիմնադրել է ժամանակակից երաժշտության «AUS» անսամբլը: 2003թ. տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ սովորել և ավարտել է Ժնևի կոնսերվատորիան (բարձրագույն դպրոց)` հանրահայտ կոմպոզիտոր Միքայել Ժարրելի դասարանում (MA in Arts կոչում): Վարպետության դասեր է ստացել մի շարք աշխարհահռչակ կոմպոզիտորներից, ինչպիսիք են Տրիստան Մյուրայը և Պետեր Էտվըշը: Մասնակցել է սեմինարների Կլաուս Հուբերի, Էմանուել Նունեշի, Անրի Դյուտիյոյի, Ռոլանդ Մոզերի, Հանս Տուչկուի և Իվո Մալեկի ղեկավարությամբ: Դարձել է բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր: 2005թ. արժանացել է Ցյուրիխի «Pre-Art» առաջին միջազգային մրցույթի առաջին մրցանակին, 2011թ.` Բեռնի երաժշտական փառատոնի «Fluchtwege» կոմպոզիտորների մրցույթի առաջին մրցանակին, «Kiefer-Hablitzel» մրցանակին և այլն: «International Composer Pyramid» մրցույթ-փառատոնի ընտրված 10 կոմպոզիտորներից է (2011թ., Ֆրանսիա-Անգլիա): Կոմպոզիտորի ստեղծագործությունները հնչել են բազմաթիվ միջազգային նախագծերում և փառատոներում, ինչպիսիք են Լյուցերնի փառատոնը (2004թ., 2007թ.), Culturescapes (Բազել, 2005թ.), World New Music Days (Լյուցերն, 2004թ.), Convergence (2010թ., Թբիլիսի), Made in Switzerand (ԱՄՆ, 2010թ.), Dilijan Music Series (ԱՄՆ, 2011թ.), Festival 4020 Linz (Ավստրիա, 2011թ.), SonemusFest (Սարաևո, 2011թ.), Բեռնի Երաժշտական փառատոն (2011թ., 2013թ.) և այլն: Համագործակցել է նշանավոր երաժիշտների և անսամբլների հետ` Laboratorium (Լյուցերն), Aequatuor (Ցյուրիխ), Paul Klee (Բեռն), Pre-Art (Ցյուրիխ), Convergence (Երևան/Թբիլիսի), Contrechamps (Ժնև), Proton (Բեռն), Nostri Temporis (Կիև), XX Jahrhundert (Վիեննա) անսամբլները, Վրաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժորներ Մարկ Ֆոստեր, Դավիդ Ֆիլիպ Հեֆտի, Օրելիան Ազան Զելինսկի, Ռուբեն Ասատրյան, Մարկ Կիսզոշի, Բենուա Վիլման, Ուիլիամ Բլանկ, Պետեր Բուրվիկ, Ֆիլիպ Նաոն, դաշնակահարներ Արթուր Ավանեսով, Հայկ Մելիքյան, Վիկի Ռեյ, կոնտրաբասահար Ալեքսանդր Գաբրիշ և ուրիշներ: Շվեյցարիայի երաժիշտների միության անդամ է: