Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Կինոգետ

Ծնվել է 1938թ. փետրվարի 18-ին, Երևանում: 1960թ. ավարտել է Երևանի պելիտեխնիկական ինստիտուտը, 1968թ.` Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը` որպես կինոքննադատ: 1968թ-ից աշխատել է ԽՍՀՄ Պետկինոյում, 1972թ-ից` «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես խմբագիր: 1979թ-ից եղել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական աշխատող: 1964թ-ից հեղինակել է ավելի քան 200 հոդված և աշխատություն հայկական կինոյի մասին: Տպագրվել է «Էկրան», «Արվեստ», «Ֆիլմ», «Կինո», «Առավոտ» և այլ պարբերականներում: 1974-85թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական և Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտներում: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է: 1996թ-ից Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի փոխնախագահն է, 2004թ-ից` «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրենը: 2012թ. արժանացել է «Հայակ» ամենամյա կինոմրցանակաբաշխության «Լավագույն սցենարիստ» մրցանակին (Հ.Խաչատրյանի հետ համատեղ)` «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի սցենարի համար: 2013թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար