
Նիկոլ Աղբալյան
Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև
Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան
Քամանչահար

Հրայր Մուրադյան
Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի
Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան
Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան
Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան
Արձակագիր, լրագրող

Արտաշես Բաղդասարյան
Գեղանկարիչ

Լուիզա Պոզապալյան
Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան
Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան
Կիթառահար, երգահան, գեղանկարիչ
ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ

17 ապրիլ, 1932 - 27 հոկտեմբեր, 1999
Ծնվել է Երևանում: Միջնակարգ կրթությունն ստացել է Երևանի 26 կոմիսարների անվան դպրոցում: 1949թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետ, որը գերազանցությամբ ավարտել է 1954թ.` ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն: 1954-55թթ աշխատել է Լենինգրադի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, 1955թ-ից` Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում: Եղել է նախ տեխնոլոգ, ապա՝ արտադրամասի ավագ վարպետ, պետ, կուսկոմիտեի քարտուղար, գլխավոր ճարտարագետ, տնօրեն: 1961թ. ավարտել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը: 1964-72թթ եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1972-74թթ` ՀԿԿ կենտկոմի քարտուղար, ապա` առաջին քարտուղարը, 1991-99թթ` «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահը և գործադիր տնօրենը: 1967-89թթ ընտրվել է ՀԽՍՀ, 1974-79թթ` ԽՍՀՄ Գերագույն խորհուրդների պատգամավոր: Նրա ղեկավարության տարիներին (1974-88թթ) հանրապետությունում շահագործման են հանձնվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա-Սևան ջրատարը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, գրապալատը, Մասիս-Նուռնուս և Աղստաֆա-Իջևան-Հրազդան-Սևան-Մարտունի երկաթուղային մայրուղիներ և այլ շինություններ: 1975թ. ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից դատապարտել է Հայոց Մեծ եղեռնի կազմակերպիչներին: Նրա ջանքերով 1978թ. ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը, 1980թ. կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան` Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Մեղրի-Քաջարան ավտոմայրուղին, Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը: 1998թ. հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), 1999թ. ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ և Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահը (Վազգեն Սարգսյանի հետ): 1999թ. եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը: Զոհվել է Երևանում` ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ոճրագործության ժամանակ: Կարեն Դեմիրճյանի անունով են կոչվել Երևանի մետրոպոլիտենը, Մարզահամերգային համալիրը, Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոցը, փողոցներ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում: 2004թ-ից Երևանում գործում է Կարեն Դեմիրճյանի թանգարանը: 1999թ. հետմահու արժանացել է ՀՀ Ազգային հերոսի կոչման: