Հովհաննես Հոլով

Լեզվաբան, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Հովհաննես Պեյզատ

Գեղանկարիչ

Հմայակ Հակոբյան

Գեղանկարիչ

Ալեքսեյ Ջիվելեգով

Պատմաբան, գրականագետ, թարգմանիչ

Էլիզա Օլջույան

Երգչուհի, պարուհի

Ռոմանոս Սարգսյան

Գեղանկարիչ

Յուրիկ Սամվելյան

Քանդակագործ

Հերբերտ Գասպարյան

Բեմադրիչ, ռեժիսոր

Տիգրան Պետրոսյանց

Մշակութաբան, մատենագետ, լրագրող, պատմաբան

Ռուբեն Քոչար

Կինոռեժիսոր

Սուրեն Սաֆարյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ

Քանդակագործ, բեմանկարիչ

Ծնվել է 1974թ. փետրվարի 17-ին, Թբիլիսիում: Քանդակագործ Յուրի Մինասյանի որդին է: 1980-88թթ սովորել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցում, 1988-92թթ` Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1998թ. ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան: 1996-2003թթ եղել է Երևանի Համազգային թատրոնի բեմադրող նկարիչը, 1998-2000թթ` Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմադրող նկարիչը և Գ.Գյուրջյանի անվան դեկորատիվ կիրառական ինստիտուտի դասախոս, 2003-04թթ` Երևանի Խամաճիկների պետական թատրոնի քանդակագործ: 2000թ-ից բեմանկարչություն է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2011թ.` դոցենտ): 2012թ-ից ինստիտուտի կերպարվեստի և անիմացիայի ամբիոնի վարիչն է, 2004թ-ից Երևանի Համազգային թատրոնի գլխավոր նկարիչը: Որպես բեմանկարիչ հանդես է եկել մի շարք ներկայացումներում` Հ.Թումանյանի «Մեր մանկության պոեմը», «Քաջ Նազար», Ա.Աղասարյանի «Լինում է, չի լինում», Մոլիերի «Տարտյուֆ», Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորները», Ռ.Աբրահամյանի «Սուրբ Շուշանիկ», Լ.Հարությունյանի «Սուրբ Զատիկ», Ռ.Տոմայի «Ծուղակ», Ռ.Մարուխյանի «Ամենալավ տունը», Ե.Շվարցի «Կարմիր գլխարկ», «Վիշապ», Հ.Անդերսենի «Ձյունե թագուհին», Ա.Հայկազյանի «Այրվող մոմեր», Է.Ռոստանի «Ռոմանտիկները», Ռ.Լամուրեի «Ախ, կանայք, կանայք», Ա.դեՄյուսեի «Մարիանի քմայքները», Ա.Հերնի «Շան աղջիկ», Ա.Էլբակյանի «Մարդը Լամանչից», Ս.Շահվերդյանի «Աղոթազանգեր», Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ», Ս.Սարգսյանի «Խեղճ Պետրոս», Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», Ա.Չեխովի «Չեխովյանի կատակներ», Ռ.Հովսեփյանի «Չինական պարիսպ», «Հացի խնդիր», Բ.Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա», Տ.Գուերրայի «Մեղրը, կամ յոթ նամակ նահանգապետին» և այլն: Եղել է նաև մի շարք պետական և ոչ պետական միջոցառումների, համերգների, փառատոների բեմանկարիչը` Արցախի անկախության տոնակատարություն Ստեփանակերտում, ՆԳՆ, ՊՆ համերգներ, Հայկական բանակի օրվան նվիրված, Ռ.Հախվերդյանի, Դ.Ամալյանի, Է.Զորիկյանի, Սիրուշոյի, Ա.Գևորգյանի, Անի Քրիստիի համերգներ, «Ոսկե Ծիրան» կինոփառատոն, «Միսս Հայաստան 2006», «7.5» համերգ-ներկայացում, Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն, Ա.Մազմանյանի «Մոնթե 50», «Վ.Սարոյան 100», Ա.Սուքիասյանի «Ոգեկոչում-Սարդարապատ 90», «Երևանի օր» և այլն: Հեղինակել է մի շարք քանդակներ, որոնցից են` «Աղջիկն ու շունը», «Արագություն», «Երաժշտություն», «Սարեր, ձորեր», «Տղամարդիկ», «Կին ջութակ», «Իտալական կադրեր», «Գիրք հոբելյարներ», «Աշխարհի մարդը», Ալեքսեյ Հեքիմյանի կիսանդրին, Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձանը և այլն: 1995թ-ից պարբերաբար մասնակցել է ուսանողական, հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, արժանացել մի շարք մրցանակների, պատվոգրերի: 2007թ. և 2011թ. որպես «Տարվա լավագույն բեմանկարիչ» արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Շան աղջիկ» և «Մեղր» ներկայացումների համար: 1999թ-ից ՀՀ նկարիչների միության, 2010թ-ից` վարչության, ապա` Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար