Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ՇԱՀԻՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1953թ. մարտի 7-ին, Երևանում: 1970թ. ավարտել է Երևանի Կռուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը: 1972-76թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում: Որպես դերասան 1975-80թթ աշխատել է Երևանի Մնջախաղի պետական, 2006-11թթ` «Մետրո» թատրոններում: 1980թ-ից աշխատում է Հ.Մալյանի անվան կինոդերասանի, 2013թ-ից` Է.Էլբակյանի անվան Խամաճիկների պետական թատրոնում: Խաղացել է Հ.Թումանյանի հեքիաթներում, Բոկաչչոյի «Դեկամերոն», Ա.Աղասարյանի «Ուիլլի, Թիթի, Ջիգ, և երեքն էլ մի աղջիկ» և այլ ներկայացումներում: Հյուրախաղերով եղել է մի շարք երկրներում` Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Ռումինիա և այլուր, մասնակցել տարբեր փառատոների: 2001-11թթ աշխատել է ՀՀ ոստիկանության մշակույթի տանը, որտեղ կազմակերպել է մի շարք համերգներ, միջոցառումներ, ներկայացումներ, ամանորյա հանդեսներ: Նկարահանվել է «Ընկեր Փանջունի» (1993թ.) ֆիլմում, «Վերադարձ», «Կյանքի գինը», «Ընտրյալները», «Անծանոթը», «Դժվար ապրուստ», «Հարազատ թշնամի» և այլ հեռուստասերիալներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար