Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան

Բանաստեղծ, արձակագիր

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

Արշավիր Դարբնի

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Վանիկ Սանթրյան

Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան

Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Արմենուհի Սիսյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան

Դերասանուհի

 

 

 

 

ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ

23 մարտ, 1886 - 19 սեպտեմբեր, 1935

Ծնվել է Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր): Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1905թ. ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1912թ.՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Մոսկվայում իր դասընկերների` Վահան Տերյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի և Լազարյան ճեմարանի իրենց նախկին ուսուցիչ Կարապետ Կուսիկյանի հետ հրատարակել է նշանավոր «Գարուն» ալմանախը: Ալմանախի երրորդ գրքում հանդես է եկել իր անդրանիկ գրականագիտական ուսումնասիրությամբ: Բաքվում աշխատակցել է «Գործ» ամսագրին և «Բաքվի ձայն» թերթին, մասնակցել տեղի հայկական համայնքի գրական-մշակութային կյանքին: 1921թ. հրավիրվել է Երևան, նշանակվել նորաստեղծ համալսարանի հասարակական ֆակուլտետի դեկան, ապա եղել է ռուս և անտիկ գրականության ամբիոնի վարիչը: 1910-ական թվականներին ազնիվ զայրույթով լի իր ձայնն է բարձրացրել ընդդեմ ժամանակի այն հրապարակախոս-քննադատների, ովքեր փորձել են ստվեր գցել Հովհաննես Թումանյանի վրա: Գրական պրոցեսին բուռն մասնակցություն է ունեցել 1910-20-ական թվականներին՝ հիմնականում հանդես գալով մարքսիստական գրականագիտության դիրքերից: Այս շրջանում է գրել «Ակամա Հերոստրատները» (1913թ.), «Րաֆֆիի գեղարվեստական հայացքները» (1913թ.), «Քննադատության իրավունքը» (1913թ.), «Ռեալիզմը թատրոնում» (1913թ.), «Ալեքսանդր Ծատուրյան» (1917թ.), «Միքայել Նալբանդյանի «Դիվանի» առթիվ» (1933թ.) և այլ հոդվածներ (մի մասը՝ «Գրասեր» կեղծանվամբ), որոնք կարևոր ներդրում են հայ գրականագիտության մեջ: Րաֆֆու, Նալբանդյանի, Ծատուրյանի, Թումանյանի ստեղծագործություններին տրված նրա բնութագրումները հայ գրականագիտական մտքի լավագույն արտահայտություններից են: Թարգմանել է Վ.Լենինի «Ագրարային հարցի թեորիան» (1935թ.), «Ի՞նչ են ժողովրդի բարեկամները» (1935թ.), «Ի՞նչ անել» (հրտ.՝ 1939թ.), «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» (հրտ.՝ 1939թ.) աշխատությունները: 1928թ. Հայաստանից մեկնելիս Մաքսիմ Գորկին իրեն ուղեկցող Պողոս Մակինցյանին ասել է, որ իր հետ տանում է Հայաստանի հիասքանչ բնության, հայկական ժողովրդական հուզիչ պարերի, երգերի և Ցոլակ Խանզադյանի` իր մասին կարդացած հրաշալի զեկուցման տպավորությունները: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար