Օգսեն Խոճասարյան

Հրապարակախոս, լրագրող

Դրաստամատ Տեր-Սիմոնյան

Պետական գործիչ, լրագրող

Լիլիթ Հովհաննիսյան

Դերասանուհի

Լոլա Դոլուխանյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Աշոտ Զոհրաբյան

Կոմպոզիտոր

Անահիտ Ղուկասյան

Դերասանուհի

Գեղամ Գրիգորյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Էռնա Էլիզբարյան

Հաղորդավար

Լևոն Սիմոնյան

Կիթառահար

 

 

 

 

ՎՐԹԱՆԵՍ ԱԽԻԿՅԱՆ

Գեղանկարիչ

26 սեպտեմբեր, 1872 - 21 փետրվար, 1936

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: 1890թ. ընդունվել է Կ.Պոլսի գեղարվեստի վարժարան: 1894-1912թթ եղել է Կովալևսկու և Ռեպինի արվեստանոցներում: 1899-1912թթ սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն ուսումնարանում: 1911թ. առաջին անգամ ցուցադրվել է Լոնդոնում` ռուս նկարիչների ընկերության ցուցահանդեսում: 1912-15թթ դասավանդել է Վանի Կենտրոնական վարժարանում, 1915-18թթ` Թիֆլիսի Գայանյան դպրոցում, 1921-29թթ` Երևանի գեղարդ տեխնիկումում (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան): Եղել է փոքրաչափ բնանկարների, նատյուրմորտների վարպետ: Հայտնի գործերից են` «Դեղձեր» (1925թ.), «Արարատ» (1925թ.), «Ժողտան շինարարությունը» (1928թ.), «Արզնու բազալտ կտրողները» (1933թ.) և այլն: Երևանյան պարբերական մամուլում հաճախ հանդես է եկել ծաղրանկարներով և կատարել է մի շարք գրքերի ձևավորումներ: Նրա աշխատանքների մեծ մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: 1935թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: