Գրիգոր Վանցյան

Լեզվաբան, գրաքննադատ

Թորգոմ Գուշակյան

Բանասեր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Սուրեն Բադալյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Ալբերտ Մուշեղյան

Գրականագետ, թարգմանիչ

Յան Իսահակյան

Ճարտարապետ

Հենրի Գարուկյան

Գեղանկարիչ

Վահան Անդրեասյան

Բանաստեղծ, երգահան, եկեղեցական գործիչ

Արմեն Ադիլխանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ավագ Ավագյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆ

Արվեստաբան

5 մարտ, 1932 - 11 մայիս, 2009

Ծնվել է Թբիլիսիում: Միջնակարգ կրթությունն ստացել է Երևանի Կիրովի անվան դպրոցում: 1956թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, 1963թ.` Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանական ֆակուլտետը: 1960-71թթ աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում: 1970թ. հիմնադրել է աշխարհում առաջին մանկական պատկերասրահը (Ժաննա Աղամիրյանի հետ), 1972թ.` Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը, 1978թ.` մանուկների գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը, 1994թ.` «Նոյյան տապան» հայ արդի նկարիչների ընկերակցությունը: 1989-91թթ եղել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր: Հեղինակ է բազմաթիվ մենագրությունների` «Մինաս Ավետիսյան» (1970թ.), «Ժամանակակից հայկական կերպարվեստ» (1975թ.), «Արամ Իսաբեկյան» (1999թ.), «Հովնաթանյանից մինչև Մինաս» (2000թ.), «Վրույր» (Վրույր Գալստյանի մասին, 2006թ.), ալբոմների` «Հակոբ Գյուրջյան» (1966թ.), «Երվանդ Քոչար» (1972թ.), «Կենաց ծառ» («Հայաստանի մանկական արվեստի թանգարան», 1995թ.), «Նոյյան տապան նկարասրահ» (1995թ.), արվեստաբանական հոդվածների: Պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի անվան, 1999թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի», 2001թ.՝ Արցախի «Մխիթար Գոշ» մեդալներով, 2005թ.՝ Լոս Անջելեսի համալսարանի ոսկե մեդալով: 1980թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2004թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներին: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար