Զաքարիա Շեհրիմանյան

Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Սոնգոտ Քրիշտոֆ

Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան

Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա

Դաշնակահար

Մարիետա Շահինյան

Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան

Հնագետ, պատմաբան

Լուսիա Աբրահամյան

Դերասանուհի

Մհեր Խաչատրյան

Հաղորդավար, դերասան

 

 

 

 

ԱՆԱՀԻՏ ՑԻՑԻԿՅԱՆ

Ջութակահար, երաժշտագետ

26 օգոստոս, 1926 - 2 մայիս, 1999

Ծնվել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ): Ջութակ սկսել է նվագել 6 տարեկան հասակից: Աշակերտել է երաժիշտներ Գ.Գինզբուրգին, ավելի ուշ` Լև Ցեյտլինին: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին տեղափոխվել է Երևան: 1946-50թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիյում, արժանացել ստալինյան կրթաթոշակի: 1954թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան: Համերգային գործունեությունն սկսել է դեռևս դպրոցական տարիներից, ունեցել մենահամերգներ, նվագել սիմֆոնիկ նվագախմբի հետ: 1961թ-ից եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար: Հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ մի շարք քաղաքներում, աշխարհի 27 երկրներում: Թողարկել է 4 սկավառակ: Ջութակահարուհու նվագացանկում առանձին տեղ են զբաղեցրել ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությսւնները: Հաճախ հանդիսացել է ստեղծագործությունների համահեղինակը, խմբագիրն ու առաջին կատարողը: 1950թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, հիմնել և դասավանդել 3 նոր առարկա` աղեղնային արվեստի պատմություն, հայկական կատարողական արվեստի պատմություն և մանկավարժական պրակտիկա (1982թ-ից՝ պրոֆեսոր): Բազմիցս մասնակցել է միջազգանին երաժշտագիտական գիտաժողովների: Տիրապետել է 5 լեզվի, դասախոսություններ կարդացել անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ունեցել է մի շարք հրապարակումներ Հայաստանում և արտերկրում: Ստեղծագործական գործունեության ընթացքում ունեցել է ավելի քան 1000 համերգ, իրականացրել է 60 ֆոնդային ձայնագրություն, հեղինակել է շուրջ 300 հոդված, զեկույց, ռադիո և հեռուստահաղորդում: Հանդիսացել է մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների անդամ` Հայաստանի կոմպոզիտորների միության, ԽՍՀՄ երաժշտական ֆոնդի, Հայաստանի թատերական գործիչների ընկերության, Հայաստանի ժուռնալիստների միության, ԽՍՀՄ Կանանց կոմիտեի, արտասահմանի հետ կապերի հայկական կոմիտեի և այլն: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար