Օգսեն Խոճասարյան

Հրապարակախոս, լրագրող

Դրաստամատ Տեր-Սիմոնյան

Պետական գործիչ, լրագրող

Լիլիթ Հովհաննիսյան

Դերասանուհի

Լոլա Դոլուխանյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Աշոտ Զոհրաբյան

Կոմպոզիտոր

Անահիտ Ղուկասյան

Դերասանուհի

Գեղամ Գրիգորյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Էռնա Էլիզբարյան

Հաղորդավար

Լևոն Սիմոնյան

Կիթառահար

 

 

 

 

ԼԵՎՈՆ ՉԱՈՒՇՅԱՆ

Կոմպոզիտոր

10 մայիս, 1946 - 17 փետրվար, 2022

Ծնվել է Երևանում: Եղել է թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի և դաշնակահար Շաքե Զաքարյանի որդին: 1969թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Էդվարդ Միրզոյանի ստեղծագործական, 1970թ.` Գեորգի Սարաջյանի դաշնամուրային դասարանները: 1972թ. ավարտել է նույն հաստատության ասպիրանտուրան՝ Էդվարդ Միրզոայնի ղեկավարությամբ: 1970-2000թթ աշխատել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում՝ որպես մասնագիտական դաշնամուրի դասատու: 1973թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, սկզբում խմբավարական, իսկ 2000թ-ից՝ ստեղծագործական ամբիոնում (2000թ-ից՝ պրոֆեսոր): 1979-86թթ եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության քարտուղարը, 1986-91թթ` փոխնախագահը, 1994թ-ից՝ Հայկական երաժշտական համաժողովի հիմնադիր-նախագահը: 1995-2000թթ ղեկավարել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբին կից Սիմֆոնիկ երաժշտության կենտրոնը: 1984թ. գրել է «Անհայտ զինվորին» սիմֆոնիան, որը 1985թ. շահել է հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ: Գրել է նաև սիմֆոնիկ երկու պոեմ (1969թ., 1971թ.), դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի (1964-73թթ), ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի (1971թ.), ֆլեյտայի և կամերային նվագախմբի (1979թ.) համար կոնցերտներ, 4 կվարտետ (1980թ., 1983թ., 1988թ., 1994թ.), գործիքային սոնատներ, ռոմանսներ (Ա.Իսահակյանի խոսքերով), վոկալ շարքեր, խմբերգեր: 1969թ. Համամիութենական մրցույթում «Սիմֆոնիկ պոեմ» ստեղծագործությունն արժանացել է երկրորդ մրցանակի և դափնեկրի կոչման: 1974թ. արժանացել է Պետական երիտասարդական մրցանակի դափնեկրի կոչման: 1983թ. Փարիզում արժանացել է  «Տրիբունա ՅՈՒՆԵՍԿՕ»-ի մրցանակի: 2009թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: