Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ԳԵՈՐԳԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Կիթառահար, երգիչ

Ծնվել է 1952թ. մայիսի 23-ին, ՌԴ Կրասնոդար քաղաքում: Կոմպոզիտոր, դիրիժոր Ռաֆայել Մանգասարյանի և երգչուհի, սոպրանո Իզաբելլա Այդինյանի որդին է: 1974թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1974-80թթ եղել է Հայաստանի ԳԱ համակարգչային կենտրոնի գիտական աշխատող, որի ընթացքում ստեղծել է 4 գիտական աշխատանք քվանտային էլեկտրոնիկայի ոլորտում, որոնք հրատարակվել են ԽՍՀՄ-ում և Հոլանդիայում: Գիտական աշխատանքներին զուգահեռ զբաղվել է երաժշտությամբ, նվագել է ժամանակի մի շարք երաժշտական խմբերի կազմում` «Օլե Լուկոյե», «Ծիծեռնակ», «Ծիածան», «Արեգակ», «Սերպանտին»: Որպես կիթառահար և երգիչ համագործակցել է էստրադային մի շարք երգիչների և երաժիշտների հետ` Դ.Ազարյան, Լ.Մալխասյան, Տ.Հովհաննիսյան, Ա.Զաքարյան, Ա.Դիվանյան, Ա.Թութունջյան, Լ.Դոլինա և այլք: 1980-82թթ աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության «Սերպանտին» նվագախմբում: 1987թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուդի բաժինը: Եղել է Երևանի և Թբիլիսիի համամիութենական ջազային փառատոների դափնեկիր (ջազ-դուետ կիթառահարներ Գ.Մանգասարյան և Մ.Սուջյան): 1984-87թթ եղել է Կ.Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբի հնչյունային ռեժիսորն ու վոկալիստը: Այդ շրջանում հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում` Ֆրանսիա, ԱՄՆ, Պորտուգալիա, Քենիա, Եթովպիա, Լիբանան, Քուվեյթ, Սիրիա և այլուր: 1988-92թթ աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի և հեռուստատեսության ու «Մեղեդի» համամիութենական ձայնագրման ստուդիաներում` որպես հնչյունային ռեժիսոր: 1992-96թթ աշխատել է Ֆրանսիայում և ԱՄՆ-ում` երաժշտական տարբեր ակումբներում: 1997թ-ից համագործակցել է Հայաստանի մի շարք երաժշտական ակումբների հետ: 2003թ-ից աշխատում է Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային նվագախմբում` որպես կիթառահար և երգիչ: Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային ամբիոնում` որպես վոկալի և ջազ-կիթառի դասախոս: 2005-06թթ մասնակցել է «Նվագում և երգում է 70-ականների Երևանը» նախագծին: 2017թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար