Միքայել Չամչյան

Պատմաբան, լեզվաբան

Գարեգին Զարբհանալյան

Գրականագետ, մատենագետ, թարգմանիչ

Ալպերթ Աբալյան

Բժիշկ, արձակագիր

Պերճ Ակնունի

Գեղանկարիչ

Պերճ Ֆազլյան

Բեմադրիչ, դերասան

Լուսինե Կիրակոսյան

Դերասանուհի

Լևոն Ժամկոչյան

Գեղանկարիչ, քանդակագործ, դիզայներ

Երվանդ Ղարիբյան

Հաղորդավար

Հասմիկ Սամվելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՎԱՀԱԳՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Օպերային երգիչ, դերասան

Ծնվել է 1980թ. հոկտեմբերի 29-ին, ՀՀ Հրազդան քաղաքում: Միջնակարգ դպրոցին զուգահեռ ավարտել է նաև Հրազդանի Ս.Զորյանի անվան արվեստի դպրոցի թատերական ստուդիան` Գևորգ Կարապետյանի ղեկավարությամբ: 1998-2003թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնում` Սվետլանա Կոլոսարյանի դասարանում: 2007թ-ից կոնսերվատորիային կից Ղ.Սարյանի անվան օպերային ստուդիայի մեներգիչ է: 2009-15թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մեներգիչ: Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Ջ.Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (Բազիլիո), Ջ.Պուչինիի «Ջանի Սկիկի» (Սիմոնե), Ջ.Վերդիի «Տրավիատա» (Բժիշկ), Գ.Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» (Ռայմոնդ), «Զանգակը» (Հանիբալ), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Քյոխվա, Պահակ), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Զինվոր): Աշակերտել է օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին: 2010-11թթ վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի «Սքոթիշ Ռոյալ» ակադեմիայում և միաժամանակ մասնակցել է Էդինբուրգի օպերային փառատոնին` հանդես գալով Տիխոնովի դերերգով` Ս.Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» օպերայում: 2011թ-ից աշխատում է նաև Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան և երգիչ: Հանդես է եկել հետևյալ ներկայացումներում՝ Տ.Չուխաճյանի «Կարինե» (Հոր-հոր աղա), Ա.Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի» (Քյոխվա, Օհան) և ալն: Հյուրախաղերով եղել է եվրոպական մի քանի երկրներում: 2015թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին (Տ.Չուխաճյանի «Կարինե»):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար