Խաչիկ Լուկաչի

Հայագետ, եկեղեցական գործիչ

Սեյադ

Աշուղ

Եղիշե Գեղամյան

Պատմաբան, հրապարակագիր

Կարապետ Նշանյան

Գեղանկարիչ

Ֆահրատ

Աշուղ

Սուրեն Խաչատրյան

Թատերական գործիչ, բեմադրիչ

Հեղինե Դավիթյան

Արձակագիր

Արաքսյա Անանյան

Օպերային երգչուհի, բեմադրիչ

Նար Հովհաննիսյան

Օպերային երգիչ

Վլադիմիր Դանիելյան

Արձակագիր, թարգմանիչ

Մհեր Մկրտչյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

 

 

 

 

ԱՆԱՀԻՏ ԱՂԱՍԱՐՅԱՆ

Դրամատուրգ

Ծնվել է 1959թ. օգոստոսի 28-ին, Երևանում: Եղել է դերասան Կարեն Ջանիբեկյանի կինը: Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո, ընդունվել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից դերասանական ստուդիա: 1986-91թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտական բաժնում: 1992-98թթ աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում: Նրա «Փրկեք մեր հոգիները», «Ուիլլի, Թիթի, Ջիկ և երեքն էլ մի աղջիկ», «Անառակ հոր վերադարձը» դրամաները և «Խելահեղ օր» կոմեդիան բեմադրվել է Հայաստանի պետական թատրոններում, Թբիլիսիի հայկական պետական թատրոնում, Մոսկվայում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Հալեպում, Թեհրանում և Բեյրությում: 2000թ. նրա հեղինակած «Խելագարներ բոլոր երկրների, միացեք» կոմեդիան Կոլումբիայի համալսարանի նախաձեռնությամբ թարգմանվել և հրատարակվել է Նյու Յորքում: Հեղինակել է բազմաթիվ հրապարակախոսական և թատերագիտական հոդվածներ, որոնք տպագրվել են տեղական և սփյուռքահայ մամուլում: Եղել է Վ.Չալդրանյանի «Քրմուհին» գեղարվեստական ֆիլմի, «Արմենիա» հեռուստաընկերության «Հարևաններ» և Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հանուն սիրո» հեռուստասերիալների սցենարիստը: 2017թ. հեղինակել է «Հարսանիք թիկունքում» պիեսը, որը բեմադրվել է մի շարք թատրոններում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար