Միքայել Չամչյան

Պատմաբան, լեզվաբան

Գարեգին Զարբհանալյան

Գրականագետ, մատենագետ, թարգմանիչ

Ալպերթ Աբալյան

Բժիշկ, արձակագիր

Պերճ Ակնունի

Գեղանկարիչ

Պերճ Ֆազլյան

Բեմադրիչ, դերասան

Լուսինե Կիրակոսյան

Դերասանուհի

Լևոն Ժամկոչյան

Գեղանկարիչ, քանդակագործ, դիզայներ

Երվանդ Ղարիբյան

Հաղորդավար

Հասմիկ Սամվելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՀԱՅԿ ՏԻԳՐԱՆՅԱՆ

Օպերային երգիչ

Ծնվել է 1984թ. հոկտեմբերի 30-ին, Երևանում: Բեմական արվեստում առաջին քայլերը արել է 1996թ.` կատարելով Քաջ Նազարի դերերգը Ն.Դուրյանի բեմադրած համանուն մյուզիքլում: 1997թ. ավարտել է երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը: 2002-08թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային գործիքների (հոբոյ) և վոկալ-տեսական (Սերգեյ Դանիելյանի դասարան) բաժիններում՝ ավարտելով նաև մագիստրատուրան: 2002թ. որպես հոբոյահար աշխատել է ՌԴ Յակուցկի օպերային թատրոնի նվագախմբում` դիրիժոր Խիլկևիչի ղեկավարությամբ, 2004-06թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի նվագախմբում` որպես հոբոյահար և հոբոյների խմբի կոնցերտմայստեր: 2003թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես առաջատար մեներգիչ: Վարպետության դասեր է անցել է Գեղամ Գրիգորյանի (Հայաստան), Պատրիցիա Պաչեի (Իտալիա), Կարան Ամստրոնգի (ԱՄՆ, Գերմանիա), Լարիսա Գերգիևայի (Ռուսաստան) և այլ հանրաճանաչ մասնագետների մոտ: 2011թ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ «Եվգենի Օնեգին» թատերականացված համերգում հանդես է եկել Զարեցկիի դերերգով: Հանդես է եկել նաև այլ օպերաներում` Ա.Տիգրանյանի «Անուշ» (Քյոխվա), «Դավիթ Բեկ» (Մելիք), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Վասակ), Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Բազար Բաշի), Մոցարտի «Դոն Ժուան» (Մազետտո), Ջ.Վերդիի «Նորմա» (Օրովեզ), «Աիդա» (Ռամֆիս), «Տրուբադուր» (Ֆեռանդո), Ժ.Բիզեի «Կարմեն» (Ցունիգա): 2012թ-ից որպես մենակատար հանդես է եկել «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբում, որի հետ հյուրախաղերով հանդես է եկել Ուրուգվայ, Արգենտինա և Բրազիլիա քաղաքներում, երգելով Հարավային Ամերիկայի մի շարք հեղինակավոր համերգասրահներում: 2012թ. դարձել է Հարավային Կորեայում 28-րդ անգամ անցկացվող «Ապրիլյան գարուն» միջազգային մրցույթի մրցանակակիր: 2013թ. «Սպիտակ գիշերների աստղեր» 21-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում հայ մեներգիչների գալա-համերգին: Նույն թվականին Շուշիում հանդես է եկել ՀՀ և Արցախի մշակույթի նախարարությունների ջանքերով բեմադրված Ա.Բաբաևի «Արծվաբերդ» օպերայում (Ավո): 2015թ. Լատվիայի Ռիգա քաղաքում մասնակցել է Յ.Վիտոլսի անվան օպերային երգիչների 4-րդ միջազգային մրցույթին և արժանացել դափնեկրի կոչման և 3-րդ մրցանակի: Նույն թվականին «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հետ համերգային շրջագայություններով մեկնել է Բեյրութ և 4 մեծ համերգներով ներկայացրել Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգային ծրագիր: Երգել է այնպիսի հայտնի բեմերում, ինչպիսիք են՝ Լատվիայի ազգային օպերային թատրոնը, Էստոնիայի Պյարնու քաղաքի օպերային թատրոնը, Ռիգայի Յ.Վիտոլի անվան երաժշտական ակադեմիան, Վիեննայի Լինց քաղաքի Բրուկներհաուս սրահը, Բեյրութի Ֆորում դե Բեյրութ համերգասրահը և այլն: 2015թ. Ա.Խաչատրյանի անվան միջազգային 3-րդ փառատոնի շրջանակներում Ա.Խաչատրյանի անվան տրիոյի հետ կատարել է հայաստանյան պրեմիերա` Գ.Սվիրիդովի «Հայրերի երկիր» և «Պետերբուրգյան երգեր» վոկալ շարքերը: Արժանացել է մի քանի շնորհակալագրերի, պատվոգրերի: Համագործացել է հայտնի դիրիժորներ Մարտին Օզոլին (Լատվիա, Ռիգա), Է.Դյադյուրայի (ՌԴ) և Խիլկևիչի (ՌԴ), Մարկ Կիսոցցի (Շվեցարիա), Էրկի Պեխկի (Էստոնիա, Պյարնու), ռեժիսորներ Մարիո Կոռադիի (Իտալիա), Գեորգի Իսահակյանի (ՌԴ), Ջորդանիա Գայոզի (Վրաստան), Իռկին Գաբիտովի (ՌԴ) հետ:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար