ԳՈՒՐԳԵՆ ԲԱՎԵՅԱՆ

Օպերային երգիչ

Ծնվել է 1986թ. մայիսի 2-ին, Երևանում: 2003-07թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժնում՝ Վ.Հարությունյանի դասարանում: 2005-13թթ եղել է Երևանի Ղ.Սարյանի անվան օպերային ստուդիայի մեներգիչ: 2006թ. դարձել է Տ.Սազանդարյանի, 2008թ.` Գ.Գասպարյանի անվան հանրապետական մրցույթների դափնեկիր: 2008-13թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մեներգիչ: 2010թ. դասական երաժշտության բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին: Բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Սերենադ» կամերային նվագախմբի, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, Հայաստանի մենակատարների պետական անսամբլի և այլ նվագախմբերի հետ: Համերգներով հանդես է եկել նաև Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Անգլիայի, Բելգիայի, Լիբանանի և Ռուսաստանի տարբեր քաղաքներում: 2010-12թթ եղել է «Գոհար» սինֆոնիկ նվագախմբի հրավիրյալ մենակատար: 2013թ. արժանացել է Պ․Լիսիցյանի անվան երգի միջազգային մրցույթի 2-րդ մրցանակին՝ օպերային և կամերային անվանակարգերում (Ռուսաստան): 2013-15թթ սովորել է Ֆրանկֆուրտի բարձրագույն երաժշտական դպրոցում՝ Հեդվիգ Ֆասբենդերի դասարանում: 2014թ-ից Ֆրանկֆուրտի օպերային թատրոնի մեներգիչ է: Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Ռ.Լեոնկավալլոյի «Պայացներ» (Սիլվիո), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Մոսի), Ա.Բաբաևի «Արծվաբերդ» (Ռուբեն), Գ.Դոնիցետտիի «Սիրո ըմպելիքը» (Բելկորե), «Լուչիա դի Լամերմուր» (Էնրիկո), Ջ.Պուչչինիի «Տուրանդոտ» (Պինգ), «Ջիանի Սկիկկի» (Ջիանի Սկիկկի), Ժ.Բիզեի «Կարմեն» (Մորալեզ), Ա.Տերտերյանի «Կրակե օղակ» (Տղա), Ջ.Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (Ֆիորելլո), Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Պարսից աշուղ) և այլն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար