Օգսեն Խոճասարյան

Հրապարակախոս, լրագրող

Դրաստամատ Տեր-Սիմոնյան

Պետական գործիչ, լրագրող

Լիլիթ Հովհաննիսյան

Դերասանուհի

Լոլա Դոլուխանյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Աշոտ Զոհրաբյան

Կոմպոզիտոր

Անահիտ Ղուկասյան

Դերասանուհի

Գեղամ Գրիգորյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Էռնա Էլիզբարյան

Հաղորդավար

Լևոն Սիմոնյան

Կիթառահար

 

 

 

 

ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մնջախաղաց, պարող

Ծնվել է 1987թ. հունիսի 2-ին, Երևանում: Մինչ 2002թ. սովորել է Երևանի Երզնկյանի անվան թիվ 118 միջնակարգ դպրոցում, 1998-2002թթ` Հայաստանի «Բարեկամություն» պարի պետական համույթին կից ստուդիայում: 2004թ. ավարտել է Երևանի թիվ 117 միջնակարգ դպրոցը, 2008թ.` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը` մնջախաղի թատրոնի դերասան մասնագիտությամբ: 2008-10թթ ծառայել է ՀՀ ՊՆ «Սարդարապատ» ռազմահայրենասիրական պարի անսամբլում: 2004-08թթ և 2010-11թթ աշխատել է Հայաստանի «Բարեկամություն» պարի պետական համույթում, 2011-12թթ` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բալետի դերասան: 2011թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Պարիր, թե կարող ես» նախագծին և զբաղեցրել 2-րդ տեղը: 2005թ-ից աշխատում է Արինա Արարատյանի պարի թատրոնում, 2008թ-ից` «Ինտեր Դանս» պարային համույթում, որտեղ եղել է նաև հիմնադիրներից, 2010թ-ից` Երևանի Մնջախաղի պետական թատրոնում` որպես դերասան, 2012թ-ից` «Armenian National Show»-ում` որպես պարող: 2013թ. հանդես է եկել Սերժ Ավետիքյանի բեմադրած «Անուշ» օպերայում` որպես դերասան-պարող: