Ղուկաս Ինճիճյան

Բանասեր, աշխարհագրագետ

Հայկ-Հակոբ Տետեյան

Թարգմանիչ, հրատարակիչ

Անանիա Սուլթանշահ

Մշակութային գործիչ, բժիշկ

Խնկո Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Հայկ Դավթյան

Ճարտարապետ

Հակոբ Մկրտչյան

Լեզվաբան, բարբառագետ

Սարգիս Աղամալյան

Օպերային երգիչ

Գոհար Գասպարյան

Հաղորդավար

Մանե Գրիգորյան

Հաղորդավար

 

 

 

 

ԳՈՌ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հաղորդավար, ռեժիսոր

Ծնվել է 1984թ. հոկտեմբերի 11-ին, Երևանում: Հաղորդավար Մերի Ներսիսյանի ամուսինն է: 1998թ. ավարտել է Երևանի թիվ 160 միջնակարգ դպրոցը, 2001թ.` թիվ 4 վարժարանը: 1992-99թթ սովորել է Մ.Մալունցյանի անվան արվեստի դպրոցի դասական պարի և դաշնամուրի բաժիններում, 2001-06թթ` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասսայական հանդիսությունների ռեժիսուրա ‎ֆակուլտետում` ստանալով նաև մագիստրոսի  աստիճան: 2004-13թթ աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, որտեղ եղել է  «Բարև, երկիր», «Ազատ քաղաքացի» հաղորդումների հաղորդավարը, «Հայ մայրիկ» հաղորդման ռեժիսորն ու պրոդյուսերը, «Փնտրեք կնոջը», «Թիրախ» հաղորդումների սցենարի հեղինակն ու ռեժիսորը: 2005-07թթ աշխատել է «Հայ FM 105.5»  ռադիոկայանում, որտեղ հեղինակել է «Հանրային մենություն» և «Ռադիո magazine» հաղորդումները: 2006-08թթ թղթակցել է «Մենք մեր մասին», 2008թ.` «Հայաստանյան ավտո աշխարհ» ամսագրերին: 2009թ-ից դասավանդել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում և «TV իդեալ» հեռուստահաղորդավարների մասնագիտացված դպրոցում: 2013թ. աշխատել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում: Նույն թվականից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր: Եղել է «Առավոտ լուսո» հաղորդման կրեատիվ մասի պատասխանատուն և ռեժիսորը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար