Դերենիկ Դեմիրճյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Զարեհ Գալֆայան

Գեղանկարիչ

Գրիգոր Զամպաքճյան

Արվեստաբան, հավաքորդ

Վահան Ռշտունի

Պատմաբան

Սարգիս Սարգսյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ԱԼԻՆ ԳՈՅԱՆ

Երգչուհի

Ալինա Ենգոյան

Ծնվել է 1983թ. օգոստոսի 7-ին, Երևանում: 7 տարեկան հասակից սովորել է վոկալ-երաժշտական հատուկ ձայնի պահպանման դպրոցում: Մանուկ հասակից ելույթ է ունեցել հայաստանյան բեմերում, շրջագայել եվրոպական մի շարք երկրներում: Դպրոցն ավարտելուց հետո, սովորել է նաև Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: Հենց ուսումնառության տարիներին ընդունվել է աշխատանքի երկրի բարձրագույն դատական ատյանում` որպես իրավաբան-փորձագետ, հետագայում` հանրային կապերի պատասխանատու: 2005-09թթ ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալի բաժնում: 2008թ-ից Հայաստանի հանրային հեռուստաընկերությունով հեղինակել և վարել է «Դատաժամ» իրավական հաղորդաշարը: 2015թ-ից աշխատում է նաև որպես փաստաբան: 2015թ. հրապարակել է իր առաջին «Կանչէ կռունկ» ձայնասկավառակը, որտեղ զետեղվել են հայկական ժողովրդական սիրված ստեղծագործությունները ժամանակակից գործիքավորմամբ: Նույն թվականին հանդիսատեսի դատին է հանձնել նաև կոմպոզիտոր Այդին Դավուդիի և Լազզարոյի հետ համատեղ աշխատանքը՝ Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը՝ ժամանակակից մշակմամբ, որի հիման վրա ռեժիսյոր Սերժ Գաբյանի նկարահանած տեսահոլովակը մեծ քննարկումների առիթ է հանդիսացել: Նախաձեռնել է նաև «Օպերա Վիվա» երաժշտական նախագիծը, որն առաջին անգամ Հայաստանում միավորել է դասական երգիչների, ովքեր կատարում են հայտնի և սիրված դասական ստեղծագործությունները ինչպես մեծ բեմերից, այնպես էլ ավելի մատչելի ձևաչափով: Անդամակցում է կենդանասերների կամավորների խմբին: