
Հովհաննես Ալխազյան
Գեղանկարիչ

Կոստան Զարյան
Բանաստեղծ, արձակագիր, արվեստաբան, գրականագետ

Վլադիմիր Փիրադյան
Դիրիժոր

Վաղարշ Վաղարշյան
Դերասան, դրամատուրգ

Սերգեյ Ասլամազյան
Թավջութակահար

Արշամ Տատրյան
Բանաստեղծ, լրագրող

Բաբկեն Հարությունյան
Թատերագետ

Էդուարդ Վանունց
Հնչյունային օպերատոր

Դմիտրի Ատովմյան
Կոմպոզիտոր

Սամվել Կարապետյան
Գրաֆիկ

Վահան Ռումելյան
Գեղանկարիչ

Լուսինե Բադալյան
Հաղորդավար

Սոֆիա Բաղդասարյան
Օպերային երգչուհի, դերասանուհի
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԵՆՑ

10 ապրիլ, 1910 - 7 մայիս, 1967
Հարություն Խարմանդարյան
Ծնվել է Թուրքիայի Կյուրին քաղաքում: Եղել է գեղանկարչուհի Արմինե Կալենցի ամուսինը: 1915թ. Հայոց Մեծ եղեռնի ժամանակ զրկվել է ծնողներից: 1918թ. ապաստանել է Հալեպի որբանոցում, որի կրթարանում 1923թ. աշակերտել է նկարիչ Օննիկ Ավետիսյանին: 1927-30թթ աշխատել է ֆրանսիացի նկարիչ Կլոդ Միշլեի արվեստանոցում և համատեղ ցուցահանդեսներ կազմակերպել Լիբանանում ու Սիրիայում: 1930թ. հաստատվել է Բեյրութում, եղել Լիբանանի արվեստագետների միության հիմնադիրներից, բացել սեփական արվեստանոցը: 1930-40թթ աշխատել է հաստոցային գեղանկարչության, դեկորատիվ որմնանկարչության և գրաֆիկայի բնագավառներում: Մասնակցել է Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսին, որտեղ Լիբանանի տաղավարի հարթաքանդակների համար արժանացել է Պատվո դիպլոմի: 1946թ. տեղափոխվել է Երևան: 1950-60թթ եղել է նկարչի ստեղծագործության ծաղկուն շրջանը: Ստեղծել է բազմաթիվ դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ, որոնք աչքի են ընկել կառուցվածքային ամբողջականությամբ, թափանցիկ ու նուրբ երանգներով: Նկարչի նշանավոր գործերից են` գրող Վիվան Չիթեջյանի, պարուհի Մայա Պլիսեցկայայի, նկարչուհի Քնարիկ Հովհաննիսյանի, դերասանուհի Վալենտինա Խմարայի դիմանկարները, «Աշունը Զանգվի ձորում», «Սևանա կղզու Սուրբ Կարապետ եկեղեցին», «Աշունը բուսաբանական այգում», «Գարունը մեր բակում» բնանկարները, «Նատյուրմորտ. մրգեր», «Նատյուրմորտ» և այլ կտավներ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բեյրութում, Մոսկվայում, Լենինգրադում, Երևանում: Նրա գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում, մասնավոր հավաքածուներում: 1965թ. արժանացել Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման, 1967թ.` Հայաստանի Պետական մրցանակ (հետմահու): Մահացել է Երևանում: Նրա անունով Երևանում կոչվել է փողոց: 2009թ. ստեղծվել է «Կալենց» մշակութային հիմնադրամը: 2010թ. Հարություն Կալենցի 100 և Արմինե Կալենցի 90-ամյակի կապակցությամբ Երևանում բացվել է Կալենց թանգարանը: