
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ՄԱՐԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

1 սեպտեմբեր, 1971 - 31 հուլիս, 2013
Ծնվել է Երևանում: 1988թ. ավարտել է Երևանի Մռավյանի անվան թիվ 25 միջնակարգ դպրոցը: 1988-94թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտում։ 1991-94թթ հանդես է եկել Երևանի բժշկական ինստիտուտի ՈւՀԱ թիմի կազմում` 1992թ. և 1994թ. դառնալով բարձրագույն լիգայի չեմպիոն: Մասնակցել է նաև թիմի ելույթների սցենարների ստեղծմանը: 1991թ. թիմի մյուս մասնակիցների հետ հիմնել է «Շարմ» ընկերությունը, որտեղ մինչև 2005թ. եղել է գովազդային բաժնի տնօրենը: Եղել է մի քանի նախագծերի սցենարի համահեղինակը և դերակատար` «Թույն կասետ» (1998թ.), «Ուրիշ կասետ» (1999թ.), «220 վոլտ» (1999թ., ռեժիսոր): Ընկերությունից հեռացել է 2007թ. հոկտեմբերին: 1990-ականների սկզբից նկարահանվել է ճանաչված և սիրված հայկական մի շարք ֆիլմերում, վարել բազմաթիվ հաղորդումներ: Ֆիլմերից են` «Մեր բակը» (1996թ.), «Մեր բակը 2» (1998թ.), «Բանդա» (2000թ.), «Մեր բակը 3» (2005թ.), «Քայլ ձիով» (2013թ.): Վարել և մասնակցել է մի շարք հաղորդումների` «ՈՒՀԱ-ասորտի» (ռուսական ОРТ հեռուստաալիքի համար, 1997թ.), «Լեգո-մեգո» (1997թ.), հումորային հաղորդումների շարք «Հայկական ռադիո» (ռուսական СТС հեռուստաալիք, 2002թ.), երաժշտական շոու «Երկու աստղ» (2007թ. և 2009թ.): 2002թ. եղել է «Կենտրոն» հեռուստաընկերության հիմնադիրներից, որտեղ աշխատել է մինչև 2003թ.: 2003-05թթ «Շանթ» հեռուստաընկերությամբ վարել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը: Այդ ժամանակահատվածում ամրապնդել է գովազդի մասին գիտելիքները` ուսանելով Մոսկվայում: 2005-07թթ եղել է «TV5» հեռուստաընկերության տնօրենն ու գլխավոր պրոդյուսերը: Հեռուստատեսության եթերում վարել է հեղինակային հաղորդումներ` «Կուբ» ռեալիթի շոուն, «Նեվերայատնի պյան ա», Արմեն Թադևոսյանի հետ` «Քնելուց առաջ» և «Նորութույններ» հեռուստանախագծերը: 2006թ. եղել է «PS club» սթենդ-ափ քոմեդի հայկական առաջին նախագծի հիմնադիրներից: Նույն թվականին նկարահանվել է «Հայ տղեք» խմբի «Ամառ ա» և «Մաշնես ու ես» տեսահոլովակներում, եղել է Դիջեյ Սերժոյի «Տժվժիկ» ձայնասկավառակի պրոդյուսերը: Հետագայում աշխատել է «TV5»-ում` որպես հաղորդավար և մինչ 2009թ. վարել է «Շոու-երեկո Մարկ Սաղաթելյանի հետ» հեղինակային նախագիծը: 2009թ. ներգրավված է եղել «Ֆորտ Բոյարդ» նախագծի հայկական թիմում: 2011թ. «Արմենիա» հեռուստատեսության եթերում վարել է հայ-վրացական «Միմինո» նախագիծը: Եղել է Մոսկվայում տեղի ունեցող «Տաշիր» ազգային մրցանակաբաշխության մշտական հաղորդավարներից, 2011թ.` «Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր պրոդյուսերը: Համագործակցել է նաև մոսկովյան «Euromusic entertainment» ընկերության հետ` որպես պրոդյուսեր և հանդիսավար իրականացնելով մի շարք նախագծեր` «Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված համերգ», «Armenian comedy awards», «Tashi show» և այլն: Լինելով ֆուտբոլի մեծ սիրահար` մշտապես աջակցել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին: Հավաքականի տղաների հետ նկարահանվել է Զարուհի Բաբայանի «Սոխակ» երգի տեսահոլովակում, 2009թ. ձայնագրել է «Ֆուտբոլիստ ենք Հայաստանի» երգը Արսեն Գրիգորյանի (Մրրո) հետ: Մահացել է Երևանում: