Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՄԱՐԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Հաղորդավար, դերասան

1 սեպտեմբեր, 1971 - 31 հուլիս, 2013

Ծնվել է Երևանում: 1988թ. ավարտել է Երևանի Մռավյանի անվան թիվ 25 միջնակարգ դպրոցը: 1988-94թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտում։ 1991-94թթ հանդես է եկել Երևանի բժշկական ինստիտուտի ՈւՀԱ թիմի կազմում` 1992թ. և 1994թ. դառնալով բարձրագույն լիգայի չեմպիոն: Մասնակցել է նաև թիմի ելույթների սցենարների ստեղծմանը: 1991թ. թիմի մյուս մասնակիցների հետ հիմնել է «Շարմ» ընկերությունը, որտեղ մինչև 2005թ. եղել է գովազդային բաժնի տնօրենը: Եղել է մի քանի նախագծերի սցենարի համահեղինակը և դերակատար` «Թույն կասետ» (1998թ.), «Ուրիշ կասետ» (1999թ.), «220 վոլտ» (1999թ., ռեժիսոր): Ընկերությունից հեռացել է 2007թ. հոկտեմբերին: 1990-ականների սկզբից նկարահանվել է ճանաչված և սիրված հայկական մի շարք ֆիլմերում, վարել բազմաթիվ հաղորդումներ: Ֆիլմերից են` «Մեր բակը» (1996թ.), «Մեր բակը 2» (1998թ.), «Բանդա» (2000թ.), «Մեր բակը 3» (2005թ.), «Քայլ ձիով» (2013թ.): Վարել և մասնակցել է մի շարք հաղորդումների` «ՈՒՀԱ-ասորտի» (ռուսական ОРТ հեռուստաալիքի համար, 1997թ.), «Լեգո-մեգո» (1997թ.), հումորային հաղորդումների շարք «Հայկական ռադիո» (ռուսական СТС հեռուստաալիք, 2002թ.), երաժշտական շոու «Երկու աստղ» (2007թ. և 2009թ.): 2002թ. եղել է «Կենտրոն» հեռուստաընկերության հիմնադիրներից, որտեղ աշխատել է մինչև 2003թ.: 2003-05թթ «Շանթ» հեռուստաընկերությամբ վարել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը: Այդ ժամանակահատվածում ամրապնդել է գովազդի մասին գիտելիքները` ուսանելով Մոսկվայում: 2005-07թթ եղել է «TV5» հեռուստաընկերության տնօրենն ու գլխավոր պրոդյուսերը: Հեռուստատեսության եթերում վարել է հեղինակային հաղորդումներ` «Կուբ» ռեալիթի շոուն, «Նեվերայատնի պյան ա», Արմեն Թադևոսյանի հետ` «Քնելուց առաջ» և «Նորութույններ» հեռուստանախագծերը: 2006թ. եղել է «PS club» սթենդ-ափ քոմեդի հայկական առաջին նախագծի հիմնադիրներից: Նույն թվականին նկարահանվել է «Հայ տղեք» խմբի «Ամառ ա» և «Մաշնես ու ես» տեսահոլովակներում, եղել է Դիջեյ Սերժոյի «Տժվժիկ» ձայնասկավառակի պրոդյուսերը: Հետագայում աշխատել է «TV5»-ում` որպես հաղորդավար և մինչ 2009թ. վարել է «Շոու-երեկո Մարկ Սաղաթելյանի հետ» հեղինակային նախագիծը: 2009թ. ներգրավված է եղել «Ֆորտ Բոյարդ» նախագծի հայկական թիմում: 2011թ. «Արմենիա» հեռուստատեսության եթերում վարել է հայ-վրացական «Միմինո» նախագիծը: Եղել է Մոսկվայում տեղի ունեցող «Տաշիր» ազգային մրցանակաբաշխության մշտական հաղորդավարներից, 2011թ.` «Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր պրոդյուսերը: Համագործակցել է նաև մոսկովյան «Euromusic entertainment» ընկերության հետ` որպես պրոդյուսեր և հանդիսավար իրականացնելով մի շարք նախագծեր` «Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված համերգ», «Armenian comedy awards», «Tashi show» և այլն: Լինելով ֆուտբոլի մեծ սիրահար` մշտապես աջակցել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին: Հավաքականի տղաների հետ նկարահանվել է Զարուհի Բաբայանի «Սոխակ» երգի տեսահոլովակում, 2009թ. ձայնագրել է «Ֆուտբոլիստ ենք Հայաստանի» երգը Արսեն Գրիգորյանի (Մրրո) հետ: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար