Արամ Սաթունց

Կոմպոզիտոր

Արարատ Բարսեղյան

Դրամատուրգ, թատերագետ

Էդուարդ Բաղդասարյան

Օպերային երգիչ

Լիպարիտ Սարգսյան

Բանաստեղծ, արձակագիր

Ֆրունզիկ Կիրակոսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աբգար Ափինյան

Գրականագետ

Դավիթ Մուշեղյան

Կիթառահար

Արփի Ոսկանյան

Արձակագիր, բանաստեղծ

Կամո Սեյրանյան

Դուդուկահար

Նառա Վարդանյան

Արձակագիր

 

 

 

 

ԳՈՀԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1984թ. հունվարի 8-ին, Երևանում: Հաղորդավար, լրագրող Արտակ Ալեքսանյանի կինն է: 2001-07թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում` ավարտելով նաև մագիստրատուրան: 2000-03թթ աշխատել է «Պանարմենիան» ինտերնետային կայքում` որպես թղթակից, 2003-11թթ` Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որտեղ 2004-11թթ եղել է «Հայլուր» լրատվական ծրագրի թղթակիցներից, իսկ 2008-11թթ` «Բանաձև» ընկերության «Հատուկ ռեպորտաժ» հաղորդման հատուկ թղթակից: 2007թ-ից աշխատում է «Նյու Մեգ» ամսագրում: 2011-14թթ աշխատել է «Արմնյուզ» հեռուստաալիքում` որպես լրագրող և հաղորդավար: Մասնակցել է մի շարք մասնագիտական հատուկ դասընթացների տարբեր երկրներում` Չինաստան, Հայաստան, ԱՄՆ: «Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման համար արժանացել է ամենամյա «Արևածաղիկ» մրցույթի 1-ին մրցանակին: