Հակոբոս Պոզաճյան

Բառարանագիր

Ռոմանոս Սետեֆճյան

Դերասան, դրամատուրգ

Ստեփան Մամիկոնյան

Լրագրող, հրապարակախոս

Թլկատինցի

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Մարո Զուրաբյան

Արձակագիր

Մանվել Բեգլարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ռուբեն Գևորգյանց

Կինոռեժիսոր

Լիպարիտ Ավետիսյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԿՈՄՊԱՍ ԲԵՆԴ

Խումբ

Հիմնադրվել է 2011թ. նոյեմբերի 24-ին, երբ Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում նշել են «Thanksgiving Day» ամերիկյան տոնը: Տղաներից մեկը տոնի կապակցությամբ իր հետ բերել էր կիթառ, և 4 ընկեր միջոցառման ժամանակ կատարեցին բոլորի կողմից շատ սիրված և հայտնի երգեր` «Yesterday», «Let it be», «Пачка сигарет», «Babe im gonna leave you» և այլն: Նրանք այդ օրը կատարել են նաև իրենց իսկ կողմից գրված մի երգ` «Thanksgiving Day»: Նրանց հաջող ելույթից հետո, ստեղծվեց խումբը: 2012թ. Ամստերդամում, «Sweetie Baby» երգով խումբը մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին և զբաղեցրել 3-րդ տեղը: Հանդես է եկել նաև բազմաթիվ համերգային ելույթներով Երևանում և Հայաստանի մարզերում: 2013թ. մասնակցել է Մոսկվայի հայկական ամենամյա «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխությանը: 2014թ. խումբը «Սարի աղջիկ» նախագծի շրջանակներում ներկայացրել է երգի ռոքային տարբերակը: 2015թ. նկարահանել են «Ուախ օր» («Happy Day») երգի տեսահոլովակը, որի երաժշտության հեղինակն է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Դավիթ Պարոնիկյան` վոկալ, բաս կիթառ

Ծնվել է 1999թ. հունիսի 17-ին, Երևանում: 2005թ-ից հաճախել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոց: Այժմ սովորում է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցում և Ա.Սպենդիարյանի անվան միջնակարգ երաժշտական դպրոցի վոկալի և կիթառի բաժիններում: 2012թ. «Կոմպաս Բենդ» խմբի հետ մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին, որտեղ հաղթելով, խմբի հետ մասնակցել է Ամստերդամում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին և զբաղեցրել 3-րդ տեղը` «Sweetie Baby» երգով: «Կոմպաս Բենդ» խմբի բաս-կիթառահարն ու վոկալիստն է, որի կազմով մասնակցել է մի շարք համերգների, հանդես եկել մենահամերգներով, 2013թ.` Մոսկվայի «Արմենիա» հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը:

Արամ Ծատուրյան` կիթառ, բեք վոկալ

Ծնվել է 1999թ. հուլիսի 19-ին, Երևանում: 2005թ-ից հաճախել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոց: Այժմ սովորում է Երևանի «Քվանտ» վարժարանում: 2012թ. «Կոմպաս Բենդ» խմբի հետ մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին, որտեղ հաղթելով, խմբի հետ մասնակցել է Ամստերդամում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին և զբաղեցրել 3-րդ տեղը` «Sweetie Baby» երգով: «Կոմպաս Բենդ» խմբի կիթառահարն է, որի կազմով մասնակցել է մի շարք համերգների, հանդես եկել մենահամերգներով, 2013թ.` Մոսկվայի «Արմենիա» հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը:

Աբրահամ Ազնաուրյան` ստեղնաշար, բեք վոկալ

Ծնվել է 1999թ. հուլիսի 16-ին, Երևանում: 2005թ-ից հաճախել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոց: Այժմ սովորում է Երևանի «Այբ» դպրոցում: 2012թ. «Կոմպաս Բենդ» խմբի հետ մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին, որտեղ հաղթելով, խմբի հետ մասնակցել է Ամստերդամում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին և զբաղեցրել 3-րդ տեղը` «Sweetie Baby» երգով: «Կոմպաս Բենդ» խմբի անդամ է` ստեղնաշարային գործիքներ, որի կազմով մասնակցել է մի շարք համերգների, հանդես եկել մենահամերգներով, 2013թ.` Մոսկվայի «Արմենիա» հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը:

Արշավիր Գրիգորյան` հարվածային գործիքներ

Ծնվել է 1999թ. հունվարի 1-ին, Երևանում: 2005թ-ից հաճախել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոց: Այժմ սովորում է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցում և Ա.Սպենդիարյանի անվան միջնակարգ երաժշտական դպրոցի վոկալի և կիթառի բաժիններում: 2012թ. «Կոմպաս Բենդ» խմբի հետ մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին, որտեղ հաղթելով, խմբի հետ մասնակցել է Ամստերդամում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին և զբաղեցրել 3-րդ տեղը` «Sweetie Baby» երգով: «Կոմպաս Բենդ» խմբի թմբկահարն է, որի կազմով մասնակցել է մի շարք համերգների, հանդես եկել մենահամերգներով, 2013թ.` Մոսկվայի «Արմենիա» հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը: