Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բալետի արտիստ, պարող

Ծնվել է 1991թ. հունիսի 26-ին, Երևանում: 2008թ. ավարտել է Երևանի Դ.Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցը: 5 տարեկան հասակից պարել է Հովսեփ Շամամյանի «Բարեկամություն» ինքնագործ պարի անսամբլում, այնուհետև` Մալաթիայի հայորդաց տան Ա.Վավոյանի ժամանակակից պարերի խմբում: 2006-09թթ սովորել է Հայաստանի պարարվեստի պետական ուսումնարանի հայկական պարերի բաժնում: 2008թ-ից պարել է Թ.Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլում: 2009-11թթ ծառայել է ՀՀ ՊՆ Սպայի տան «Սարդարապատ» ռազմահայրենասիրական պարային համույթում: 2011թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության կազմակերպած «Պարիր, թե կարող ես» նախագծին և հայտվել է լավագույն տասնյակում: Պարել է Թենի Մաթյանի «Focus and Dance» ժամանակակից պարերի խմբում, Արինա Արարատյանի պարային թատրոնում: 2011թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բալետի արտիստ: Համագործակցել է տարբեր բեմադրիչների հետ: Վրաստանում մասնակցել է ժամանակակից ներկայացումների փառատոնին, որտեղ ներկայացրել է Հայաստանը: 2017թ-ից նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Outdance» սիթքոմում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար