Արսեն Բագրատունի

Բանաստեղծ, բանասեր, լեզվաբան, փիլիսոփա, թարգմանիչ

Միքայել Միրզայան

Կոմ­պո­զի­տոր, դիրիժոր

Սուրեն Սաֆարյան

Գեղանկարիչ

Կարպիս Սուրենյան

Արձակագիր, թարգմանիչ

Մարկ Պետրոսյան

Ռեժիսոր, երաժշտագետ

Ալեք Խաչունց

Բանաստեղծ, թարգմանիչ

Ռոբերտ Ղահրամանյան

Արձակագիր, բանահավաք

Անահիտ Թոփչյան

Դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Սերժ Թանկյան

Երգահան, երգիչ

Վարդան Առաքելյան

Բաս-կիթառահար

Աստղիկ Ավետիսյան

Լրագրող, հաղորդավար

Արսեն Գևորգյան

Դերասան, երգիչ

Հայվեյ

Ջազ խումբ

 

 

 

 

ՔԱՋԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կոմպոզիտոր, կլառնետահար

Ծնվել է 1988թ. հունվարի 24-ին, Երևանում: Երաժշտական կրթությունն ստացել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում` որպես կլառնետահար, այնուհետև ուսման վերջին տարում զուգահեռ սովորել է կոմպոզիցիա` Վարդան Աճեմյանի դասարանում: 2005-11թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցայի բաժնում` Ռուբեն Սարգսյանի դասարանում: 2010թ. եղել է «Հայ երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների միավորում» հասարակական կազմակերպության համահիմնադիրը, որի շրջանակներում բազմիցս հնչել են նրա ստեղծագործությունները: Համերգներ է ունեցել երևանյան երաժշտական բոլոր և մարզերի որոշ դպրոցներում, հայաստանյան տարբեր համերգասրահներում: 2012թ. լույս է տեսել երիտասարդ կոմպոզիտորների դաշնամուրային պիեսների ժողովածուն, որտեղ տեղ են գտել նաև նրա մանկական ժողովածուի բոլոր պիեսները: Նույն թվականին տեղի է ունեցել նրա առաջին հեղինակային մենահամերգը, որտեղ հնչել են տարբեր կազմերի և գործիքների համար գրված ստեղծագործությունները` մասնավորապես սոնատային ժանրին պատկանող կտավները: Մասնակցել է երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների «Վերածնունդ» մրցույթին` արժանանալով 3-րդ կարգի դափնեկրի կոչման: Ստեղծագործել է տարբեր ժանրերում, տարբեր գործիքային կազմերի համար: Հիմնականում գերակշռում են կոնցերտային և սոնատային ժանրերը: Մեծ կտավի ստեղծագործություններից են՝ Դաշնամուրային կոնցերտը (2012թ.), Տուբայի կոնցերտը (2011թ.), Շեփորի կոնցերտը (2009-10թթ), կոնցերտ ռապսոդիան դաշնամուրի (2008թ.) համար և այլն: Ստեղծագործական կյանքում մեծ տեղ են զբաղեցրել սոնատային ժանրին պատկանող ստեղծագործությունները` Սոնատ դաշնամուրի համար (2010թ.),  ջութակի (2012թ.), թավջութակի համար (2012թ.) ինչպես նաև Սոնատ Բալլադ ալտի և դաշնամուրի համար (2010-11թթ) և վերոնշյալ սոնատ «Մոնոլոգ»-ը թավջութակի համար (2010թ.):
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար