Արշավիր Մելիքյան

Հրապարակախոս, պետական գործիչ

Ալեքսանդր Մյասնիկյան

Պետական գործիչ, գրականագետ

Գաբրիել Արու

Դրամատուրգ, արձակագիր, թարգմանիչ

Արամ Արման

Բանաստեղծ

Արարատ Հովսեփյան

Քանդակագործ

Խաչիկ Շիրակյան

Քամանչահար

Հրաչյա Պողոսյան

Ճարտարապետ

Լաուրա Գևորգյան

Դերասանուհի

Արամ Հայթյան

Պատմաբան

Սվետլանա Խանումյան

Ասմունքող, փիլիսոփա

Արմեն Թութունջյան - Չիկո

Թմբկահար, ջազմեն, հաղորդավար

Աշոտ Աղաբաբյան

Արձակագիր, լրագրող

Արթուր Բախտամյան

Հաղորդավար, ռեժիսոր

Նիկոլ Աղաբաբյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՀԱԿՈԲ ՎԱՐԴՈՎՅԱՆ

Բեմադրիչ, դերասան

18 օգոստոս, 1840 - 2 փետրվար, 1898

Գյուլլու Հակոբ

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայկական դպրոցում: 1861-62 թթ, Նաում Էֆենդիի ղեկավարությամբ, ով Բալըքհանեում պաշտոնյա եղած ժամանակ հետևում էր հայերեն բեմականացումներին, Արևելյան թատրոնում առաջին անգամ բեմ է դուրս եկել: Թատերական փորձ ու գիտելիքներ ձեռք բերելուց հետո որոշ ժամանակ ղեկավարել է Իզմիրի երիտասարդ հայերի ստեղծած սիրողական խումբը: 1865թ. կազմակերպված Կ.Պոլսի «Ասիական ընկերության» հիմնադիրներից է եղել, ուր բեմադրել է նաև մի քանի պիես: Նրա անվան հետ է կապվում Վ.Շեքսպիրի «Մակբեթ» պիեսի ամբողջական բեմադրությունը, ուր հանդես է եկել Մակբեթի դերով: 1868թ. ստեղծել է մեծ թատերախումբ, տվել հայկական ու թուրքական ներկայացումներ, նպաստել է հայկական և թուրքական թատրոնների զարգացմանը: 1869թ. Գեդիկփաշա թատրոնում ստեղծել է Օսմանյան թատրոնը, որն էլ ապահովել է նրա հիմնական փառքը: 1870թ. մեծ վեզիր Ալի Փաշայի աջակցությամբ պալատից տաս տարով Կ.Պոլսում թուրքերեն ներկայացումներ տվող միակ թատրոնը լինելու արտոնություն է ստացել: 1882թ. Աբդուլ Համիդ Երկրորդի հրամանով ստացել է «Մըզքայի Հումայուն» (սուլթանական հարմոն): Այս ընթացքում իր ցանկությամբ որպես մուսուլման վերցրել է Գյուլլու Յակուբ Էֆենդի անունը: Խաղացած ներկայացումներից են` Է.Սյուի «Թափառական հրեա» (Ռոդեն), Պ.Դուրյանի «Արտաշես աշխարհակալ» (Արտաշես) և այլն: Կարևոր դեր է խաղացել թուրքական թատրոնի զարգացման գործում: Բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ` «Լեյլա և Մեջնուն» (1869թ.), «Բռնի ամուսնություն» (1869թ.), «Թոսուն աղա» (1870թ.), «Այար Համզա» (1871թ.), «Հայրենիք» (1873թ.), «Ժլատ Համիդը» (1873թ.), «Հայր Համիդը» (1874թ.), «Տնօրենի վիճակը» (1875թ.) և այլն: Ֆրանսերենից թարգմանել է պիեսներ, կատարել վեպերի բեմականացումներ, որոնք բեմադրվել են իր և այլ թատրոններում: 1888թ. հեղինակել է«Խռիվք հոգվույս» ժողովրդական ոճով գրված բանաստեղծությունների գիրքը: Մինչ կյանքի վերջը բնակվել է պալատում: Մահացել է Կոստանդնուպոլսում, թաղված է Բեշիքթաշի Յահյա Էֆենդի գերեզմանատանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար