
Ավետիս Խորասանճյան
Երաժշտագետ

Բարսեղ Աբովյան
Դերասան

Եղիա Սիրվարդ
Լրագրող, մշակութային գործիչ

Հարություն Թրագոշյան
Դերասան, բեմադրիչ, դրամատուրգ

Արտաշես Վրույր
Դերասան, բեմադրիչ, լուսանկարիչ

Անտոն Աուշտրյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Անուշ Թումանյան
Բանաստեղծ

Նինա Գարսոյան
Պատմաբան, արևելագետ

Անժելա Աթաբեկյան
Քանոնահար

Մարիամ Պետրոսյան
Հաղորդավար

Էռնեստ Դուլգարյան
Կոմպոզիտոր

Հասմիկ Դանիելյան
Դերասանուհի

Անահիտ Առուշանյան
Դաշնակահար
ՄԱՅՔԼ-ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

20 հոկտեմբեր, 1913 - 10 դեկտեմբեր, 2010
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում: Հայոց ցեղասպանության վերապրողներից է: 1915թ. փրկվել է թուրք զինվորներից` թփի մեջ պահվելով: Այնուհետև մոր հետ միասին գաղթել և բնակություն է հաստատել ԱՄՆ Ֆրեզնո քաղաում: Ավարտել է Քալիֆորնիայի համալսարանը, մագիստրոսի աստիճան ստացել Բերքլիում, դոկտորական` Հարվարդի համալսարանում, մասնագիտացել ազգագրության և բազմամշակութաբանության մեջ: 1943-45թթ ծառայել է ամերիկյան բանակում: 1946-51թթ դասավանդել է Օրեգոնի, Քալիֆորնիայի, Բեյրութի, Բենարեսի (Հնդկաստան) համալսարաններում: Նկարահանել է «Ասիական մայրցամաքը», «Հիմալայներ, կյանքն աշխարհի տանիքին», «Աֆրիկան իմ տունն է», «Երուսաղեմ բազմաթիվ աշխարհների կենտրոնը», «Լռության դարը», «Ու՞ր է իմ ժողովուրդը», «Հայկական հարցը» և այլ փաստագրական շարժանկարներ: Որպես ֆիլմերի հեղինակ` երկու «Էմի» մրցանակ է ստացել` Հայոց ցեղասպանության վկաների մասին «The Forgotten Genocide» (1975թ.) ֆիլմի համար, որն առաջին երկարամետրաժ ֆիլմն էր Հայոց Մեծ եղեռնի թեմայով և ներառում էր ռեժիսորի քսան տարվա աշխատանքը: 1979թ. հիմնել է հայկական ֆիլմերի հիմնադրամ, որը հավաքագրել է Հայոց եղեռնի զոհերի դոկումենտալ պատմությունները: Նրա հեղինակած ֆիլմերից են նաև «Օտարները ավետյաց երկրում» (1984թ.), «Հայկական ցեղասպանություն» (1991թ.), «Արարատն է կանչում» (1995թ.): 2006թ. արժանացել է Արմին Վեգների մարդասիրական մրցանակի: 2008թ. թողարկել է «Երբ Եփրատը կարմիր է դառնում» իր 70-րդ ֆիլմը: Մահացել է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում: