Ավետիք Եվդոկացի

Տաղերգու, եկեղեցական գործիչ

Պըլը Պուղի

Զվարճաբան, առակախոս

Ռուբեն Սիմոնով

Բեմադրիչ, դերասան

Ցոլակ Վարդազարյան

Դիրիժոր, շեփորահար

Գևորգ Ջահուկյան

Լեզվաբան, բանասեր, հայագետ

Սերգեյ Դարոնյան

Գրականագետ

Սոս Սիմավորյան

Արձակագիր, լրագրող

Վահե Քաչա

Արձակագիր

Վլադիմիր Գրիգորյան

Լեզվաբան, բանասեր

Ժորժ Կառվարենց

Կոմպոզիտոր

Բարսեղ Թուղլաճյան

Բանասեր, բառարանագիր

Ռուդոլֆ Խառատյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ԼԵՎ ԱՏԱՄԱՆՈՎ

Կինոռեժիսոր

8 փետրվար, 1905 - 11 փետրվար, 1981

Լևոն Ատամանյան

Ծնվել է Մոսկվայում: 1926թ. ավարտել է Մոսկվայի Առաջին պետական կինոդպրոցը: Եղել է Խորհրդային մուլտկինոյի հիմնադիրներից: 1931թ. նկարիչ Վ.Աուտեևի հետ նկարահանել է առաջին հնչուն մուլտֆիլմերը` «Հեքիաթ սպիտակ ցլիկի մասին» և այլն: 1936թ-ից եղել է Հայկինոյի ռեժիսոր, մուլտերի արվեստանոցի հիմնադիրը: Նկարահանել է հայկական առաջին մուլտֆիլմերը` «Շունն ու կատուն» (1938թ.), «Տերտերն ու այծը» (1939թ.), «Կախարդական գորգը» (1948թ., հայկական առաջին գունավոր մուտֆիլմը, նկարիչ` Հակոբ Կոջոյան) և այլն: Մասնակցել է նաև դրանց սցենարների ստեղծմանը: 1949թ-ից աշխատել է Սոյուզմուլտֆիլմում` որպես ռեժիսոր: Հեղինակել է «Ալվան ծաղիկը» (1951թ.), «Ոսկե այծքաղը» (1954թ., Կաննի միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակ), «Ձյունե թագուհին» (1957թ., Համամիութենական կինոփառատոնի հատուկ, Վենետիկի միջազգային կինոփառատոնի մրցանակներ), «Գավ անունով կատվիկը», (1980թ.) և այլն: Նրա բեմադրած մի շարք մուլտֆիլմեր արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակների և դիպլոմների` Դելիում, Կաննում, Բելգրադում, Վենետիկում, Մոսկվայում, Լոնդոնում, Հռոմում և այլուր: 1964թ. արժանացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1978թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: