Օգսեն Խոճասարյան

Հրապարակախոս, լրագրող

Դրաստամատ Տեր-Սիմոնյան

Պետական գործիչ, լրագրող

Լիլիթ Հովհաննիսյան

Դերասանուհի

Լոլա Դոլուխանյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Աշոտ Զոհրաբյան

Կոմպոզիտոր

Անահիտ Ղուկասյան

Դերասանուհի

Գեղամ Գրիգորյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Էռնա Էլիզբարյան

Հաղորդավար

Լևոն Սիմոնյան

Կիթառահար

 

 

 

 

ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ

Բեմադրիչ, դերասան

4 դեկտեմբեր, 1926 - 15 փետրվար, 2016

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Ավարտել է Կ.Պոլսի Մխիթարյան և Կեդրոնական վարժարանները, քաղաքապետարանի թատրոնի դասընթացները: 1944թ-ից մասնակցել է նույն թատրոնի ներկայացումներին: 1965-67թթ կատարելագործվել է Փարիզում: 1951թ-ից գործել է Բեյրութում: 1959թ. հիմնել է Փափազյան թատերախումբը, որը ղեկավարել է մինչև 1971թ.: 1963թ. հիմնել է Լիբանանյան արաբական թատրոնը, 1971թ.` «Ազատ բեմ» սեփական թատերախումբը: 1976թ. հաստատվել է Մոնրեալում, կազմակերպել «Հայ բեմ» թատերախումբը, հանդես եկել Կանադայի և ԱՄՆ-ի քաղաքներում, նաև Լոնդոնում: Բեմադրություններից են` Մ.Պանյոլի «Տոպազ», Լ.Շանթի «Հին աստվածներ», Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար», Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան », Վ.Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը», Մոլիերի «Տարտյուֆ» («Խաչագողը»), Ն.Գոգոլի «Ամուսնություն» և այլն: Խաղացել է բոլոր իր բեմադրած ներկայացումներում: Հայկական հեռուստաթատրոնում բեմադրել է «Քարիտեզճին» (ըստ Երուխանի «Ձուկին փոխարեն» պատմվածքի, 1986թ.): Նկարահանվել է լիբանանյան ե եգիպտական ֆիլմերում` «Մատանի վաճառողը», «Պահակի աղջիկը» և այլն: Մահացել է Բեյրութում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար