Յուզեֆ Դիոնիս Մինասովիչ

Բանաստեղծ, թարգմանիչ, իրավաբան

Ներսես Սարգիսյան

Բանասեր, աղբյուրագետ

Թադեոս Թոռնյան

Բանասեր, աստվածաբան

Թադևոս Ավդալբեկյան

Տնտեսագետ, հայագետ, գրականագետ, պատմաբան

Նվարդ Թումանյան

Գրականագետ

Վարդ Արսլան

Արվեստաբան, պատմաբան, գրականագետ

Եվգենի Լևխանյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Օլգա Սանահյան

Արձակագիր, թարգմանիչ

Արմեն Ջիգարխանյան

Դերասան, բեմադրիչ

Ասիլվա

Գեղանկարչուհի, քանդակագործ

Անտոն Աղայանց

Բեմադրիչ

 

 

 

 

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Լևոն Գյումրեցի

Ծնվել է 1953թ. փետրվարի 25-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1983թ. բանաստեղծ Հովհաննես Շիրազը Լևոնին կնքել է Լևոն Գյումրեցի ազգանվամբ, «Հավերժի ճամփորդը կամ` Հովհաննես Շիրազ»  ֆիլմի դիտումից հետո: 1978թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Գրիգոր Մկրտչյանի արվեստանոցը, 1984թ.` Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի բարձրագույն ռեժիսորական դասընթացը` Ջեմմա Ֆիրսովայի արվեստանոցը: Հայկական վավերագրական կինոյի դիմանկարային ժանրում ստեղծել է բազում ուշադրության արժանի ֆիլմեր, նվիրված հայ նշանավոր անձանց` կոմպոզիտորներ Արմեն Տիգրանյան, Կոմիտաս, փիլիսոփա Դավիթ Անհաղթ, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանով, նկարիչներ Ժանսեմ, Գառզու, բանաստեղծ Հովհաննես Շիրազ, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյան և այլք: 1987թ. նկարահանած չորս ֆիլմերի համար (օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի հետ միաժամանակ) արժանացել է Լենինյան կոմերտմիության դափնեկրի կոչման` «Չարենց` հայտնի և անհայտ էջեր», «Հավերժի ճամփորդը» (Հովհաննես Շիրազ), «Պարույր Սևակ կամ եղիցի լույս» և «Գյումրի» վավերագրական ֆիլմերի համար: 1988թ. ակտիվերոն մասնակցել է նորանկախ Հայաստանի քաղաքական պայքարի գործընթացին, մասնակցել արցախյան պատերազմին և հետագա սերունդներին թողել այդ պատմական տարիների վավերագրությունը և «Մատյան անկախության» ֆիլմը: 2001թ. նկարահանել է «Եվ եղավ լույս» (And There Was Light) վավերագրական ֆիլմը` նվիրված Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակին, որի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Նյու Յորքում: Նկարահանել է ավելի քան 40 վավերագրական ֆիլմ, 100-ից ավելի հեռուստատեային տեսաֆիլմեր և հաղորդումներ, 20-ից ավելի տեսասյուժեներ` միջազգային համբավ ունեցող «CNN» հեռուստաընկերության համար: Ռեժիսորի ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի բազում երկրներում և արժանացել տարբեր մրցանակների: 1987թ-ից Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության անդամ է: 2002թ-ից բնակվում է ԱՄՆ-ում: