Հովսեփ Փուշման

Գեղանկարիչ

Աշոտ Գրաշի

Բանաստեղծ

Սուրեն Ազիզյան

Գեղանկարիչ

Կորյուն Ղաֆադարյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Գայանե Խաչատրյան

Գեղանկարչուհի

Գրետա Մեջլումյան

Դերասանուհի

Արմեն Արզումանյան

Լրագրող, հաղորդավար

Լևոն Սարդարյան

Հաղորդավար, լրագրող

Էլեն Նազարեթյան

Պարուհի, դիզայներ

 

 

 

 

ԱՆԺԵԼԱ ԱԹԱԲԵԿՅԱՆ

Քանոնահար

Ծնվել է 1938թ. ապրիլի 11-ին, Երևանում: 1955թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1983թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1956-93թթ եղել է Հայաստանի հեռուստառադիոյի Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար: 1959-2000թթ դասավանդել է Ռ.Մելիքյանի անվան ուսումնարանում: 1983թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (2003թ-ից` պրոֆեսոր): Կազմել և խմբագրել է երկու ժողովրդական, մեթոդաբանական ձեռնարկներ և այլն: 1972թ. հիմնել է «Աթաբեկյան քույրեր» վոկալ-գործիքային անսամբլը: Արժանացել է մի շարք մրցանակների տարբեր մրցույթների և փառատոների ժամանակ` առաջին հանրապետական ոսկե մեդալ (1957թ.), համամիութենական 1-ին կարգի դիպլոմ (1957թ.), էստրադայի արտիստների համամիութենական մրցույթի դափնեկիր (1958թ.) և այլն: 1986թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար