Մարտիրոս Ղրիմեցի

Եկեղեցական, պետական գործիչ, մատենագիր

Ղևոնդ Ալիշան

Բանաստեղծ, պատմաբան, թարգմանիչ

Երվանդ Ոսկան

Քանդակագործ

Գրիգոր Չուբարյան

Իրավաբան, հրապարակախոս

Միքայել Արուտչյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Մարիամ Մոճոռյան

Դերասանուհի

Լևոն Զորյան

Ճարտարապետ, գրող

Ադամ Բարրո

Օպերային երգիչ

Վահագն Հակոբյան

Դաշնակահար

 

 

 

 

ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆ

Դիրիժոր

10 հունիս, 1929 - 20 փետրվար, 2020

Ծնվել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): 1938թ. ընդունվել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան: 1947-52թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության և թեորիայի բաժիններում` Կոնստանտին Սարաջևի և Գևորգ Տիգրանովի դասարաններում: Ուսումն ավարտելուց հետո աշխատել է ԽՍՀՄ պետական նվագախմբում` որպես ստաժոր: 1953թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում` որպես դիրիժոր, 1980-2000թթ եղել է գլխավոր դիրիժորը: Ղեկավարել է Ա.Բաբաևի «Արծվաբերդ», Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ», Ա.Սպենդիարյանի «Ալմաստ», Տ.Չուխաջյանի «Արշակ Երկրորդ», Ջ.Վերդիի «Տրավիատա», Գ.Եղիազարյանի «Սևան» (բալետ), Ս.Բալասանյանի «Լեյլի և Մեջնուն» (բալետ) ներկայացումները: 1962-63թթ մաստեր-կլաս է անցել պրոֆեսոր Մարկևիչի մոտ: 1964-66թթ եղել է Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը: 1966-70թթ և 1992-94թթ ղեկավարել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախումբը: Ղեկավարել է նաև ԽՍՀՄ երկրների մի շարք նվագախմբեր` ԽՍՀՄ Պետական, Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել Ռումինիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում և այլ երկրներում: Թողարկել է մի շարք ձայնասկավառակներ: Եղել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր դիրիժորը: 1969թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվտորիայում (1979թ-ից՝ պրոֆեսոր): 1972թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1984թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2014թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության և Երաժշտական ընկերության «Կոմիտաս», ՀՀ վարչապետի հուշամեդալներին, Երևանի քաղաքապետարանի և ՀԹԳՄ ոսկե մեդալներին: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար