Մակար Եկմալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վահան Թեքեյան

Բանաստեղծ

Հակոբ Անտոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Պողոս Խաչատրյան

Գրականագետ

Ռոդիոն Նահապետով

Դերասան, կինոռեժիսոր

Արծվի Բախչինյան

Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ

Սլավա Գրիգորյան

Կիթառահար

Արա Խզմալյան

Թատերագետ

Աննա Ղավալյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բալետի արտիստ

Ծնվել է 1969թ. օգոստոսի 20-ին, Երևանում: 1978-87թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 1987թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի դերասան է: Հանդես է եկել հետևյալ բալետներում` Ա.Խաչատրյանի «Գայանե» (Արմեն, Գիքո), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլ), Ա.Ադանի «Ժիզել» (Ալբերտ), Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն» (Խոսե, Էսկամիլիո), իսպանական ժողովրդական «Լորկիանա», Հ.Պյորսելի «Պավանա», Ա.Պիացցոլլայի «Տանգո» և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում` ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ռուսաստան, Եգիպտոս, Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Մեքսիկա և այլուր: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար